Wednesday, 03 07 2024
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից 1․6 մլն. դրամ է հափշտակել
Կինը «ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգը չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Ալիևը բացում է «Պանդորայի արկղը»
00:45
Բայդենը դեղահաբեր չի ընդունել Թրամփի հետ բանավեճից առաջ
ԼՂ էլիտային պետք է իրավա-քաղաքական գնահատական տրվի. անվտանգության խնդիր է
Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ եվ այլ գույքեր
ԵՄ-ն հաջողակ ներդրողների ակումբ է. ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են 10-ից ավելի պարկուճներ
«Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին»․ Էրդողան
Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
23:30
ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
23:00
ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին
22:45
Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը
Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում
Փաշինյանի խոսքը իր համար էլ համոզիչ չէր. միանշանակ ասում եմ՝ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունելու
Պատերազմը կավարտվի, եթե ռուսական նավթը մնա Ռուսաստանում. Արևմուտքն այդ լծակները չունի
21:50
Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների գործի շրջանակում
Ալիևը մերժել է Օ՛Բրայենին՝ Թրամփի վերադարձի հույսով
21:10
Ուկրաինայում շուրջ 3000 կալանավոր է զինվորագրվել
Պուտինն ի՞նչ կասի Ալիեւին Էրդողանից առաջ. խանդի առարկան
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած
20:30
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
20:20
Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ
20:10
Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում

«ՌԴ դեսպանը խախտել է ոչ միայն դիվանագիտական նորմերը, այլև ՀՀ Սահմանադրությունը»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Ноев Ковчег հայկական ռուսալեզու պարբերականի հետ զրույցում հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ անհրաժեշտ է «չեզոքացնել» Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են «սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանի դեսպանի այս վերջին հարցազրույցում տված գնահատականն ըստ էության շատ բնական շարունակությունն էր նախորդած գնահատականների՝ նրանց, որոնք տրվեցին Բորդյուժայի, հենց նույն դեսպանի կողմից՝ տարբեր միջոցառումների ժամանակ:

Ըստ իրավապաշտպանի՝ այս գործընթացի սկիզբը դրվեց Պուտինի կողմից՝ բոլոր այն հետխորհրդային երկրներում, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԱՊՀ շրջանակներում, որ եթե այդ երկրներում կատարվեն գործողություններ կամ լինեն կառույցներ, որոնք կաշխատեն Եվրասիական միության կամ ՄՄ ծրագրերի դեմ, այսինքն՝ ռուսական ֆաշիզմի քաղաքականության դեմ, ապա նրանց նկատմամբ պետք է ձեռնարկվեն կոշտ միջոցներ:

«Այսինքն՝ սկզբում տրված էր հրահանգը, թե ինչ պետք է արվի: Դեսպանն այս վերջին հայտարարությամբ ավելի մանրամասնեց, այսինքն՝ ընդհուպ անցավ ձևերի, այն է՝ պետք է «չեզոքացվեն»: Ինքը՝ տերմինը՝ «չեզոքացնել», շատ հետաքրքիր է. առաջարկվում են, օրինակ, այն մեթոդները, որ կիրառվեցին ՌԴ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ, երբ օրենսդրությամբ պարտավորեցվեց՝ այն կազմակերպությունները, որ կստանան արտասահմանյան դրամաշնորհներ կամ ֆինանսավորում, գրանցվեն որպես արտասահմանյան ագենտ կամ շպիոն, կամ եթե արտասահմանյան ֆինանսավորմամբ իրականացնում են գործունեություն, որն ուղղված է պետական իշխանությունների գործունեության ուսումնասիրմանը, դա համարվեց քաղաքականությամբ զբաղվել, և արգելվեց:

Հայաստանում, այդ մեթոդներից բացի, դեսպանն առաջարկում է նաև չեզոքացման մեթոդը: Թե ի՞նչ է դա՝ երևի պետք է իրենից հարցնել: Հաշվի առնելով Անվտանգության դաշնային ծառայության՝ որպես ԿԳԲ-ի ժառանգորդ հանդիսացող կառույցի զինանոցը՝ դա ենթադրում է ֆիզիկական ոչնչացումից մինչև սև PR-ներ, ապատեղեկատվություն՝ ընդհուպ մինչև ահաբեկման գործողություններ»,- ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ սա արվում է մի երկրի ներկայացուցչի կողմից, որի երկրի իշխանությունները դե յուրե, հենց ՌԴ Սահմանադրության համաձայն, իրենց դրել են օրենքից դուրս: Սաքունցի գնահատմամբ` դա մի երկիր է, որի կառավարությունն այս պահին իրականացնում է ագրեսիա Ուկրաինայի՝ հարևան երկրի նկատմամբ, իրականացրեց Վրաստանի տարածքների բռնակցում, ինչին հետևեց Ղրիմի անեքսիան, իսկ դրա շարունակությունը միգրացիոն օրենսդրությունն է, որ դրեց ազդեցության այնպիսի լծակներ, որի նպատակն է արդեն իրեն բռնակցել քաղաքացիներին:

«Սա զավթողական, գաղութային քաղաքականության տրամաբանության արտահայտություն է, այն է, ինչ մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում: Հիմնական հասցեատերերից մեկը ոչ միայն քաղաքացիական հասարակությունն է, այլև իշխանությունները:

Ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները սեպտեմբերի 3-ից հետո դե ֆակտո հայտարարեցին, որ հանդիսանում են ռուսական ֆաշիզմի ներկայացուցիչներ Հայաստանում, այսինքն՝ դե յուրե իրենց դուրս մղեցին օրինականության դաշտից: Դեսպանն իր հայտարարությամբ ակնհայտորեն խախտել է ոչ միայն դիվանագիտական նորմերը՝ կոպտորեն միջամտելով երկրի ներքին գործերին, այլև Սահմանադրության առաջին հոդվածը, այն է՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական պետություն է»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում