Monday, 01 07 2024
11:45
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ
11:15
Ընտրություններ Ֆրանսիայում. քաղաքական ուժերը պատրաստվում են երկրորդ փուլին
11:00
Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը
10:30
Լեհաստանն ԱՄՆ-ից 47 Abrams տանկ է ստացել
Ուղիղ. Ժողովրդավարության հայկական ֆորում
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Բոսֆորով նավերի տարանցման արժեքը կբարձրանա
ԱՄՆ-ն մեծ դեր ունի ՀՀ անվտանգության մեջ. Թրամփի ընտրվելու դեպքում կտրուկ շրջադարձ չի լինի
09:45
Բախումներ Փարիզում
Ապստամբել են ժողովրդի կամքի դեմ. ռսաթրքական գործ է
Ադրբեջանում կանանց կենսաթոշակային տարիքը փոխվել է
Պայմանագրի գործընթացում կա անորոշություն. ԱՄՆ-ի համար էական չէ՝ ինչ պայմաններով կկնքվի
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կան փակ ճանապարհներ
Կադրային ուշագրավ փոփոխություն հայ-ֆրանսիական նոր համաձայնության ֆոնին
00:00
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Հուլիսի 1-ին հավաք կանցկացվի Սուրբ Աննա եկեղեցու բակում
23:30
Ֆրանսիայում գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա 11,7%-ով
23:15
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին
23:00
Մակրոնը կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել
Իրանական ընտրությունները վերածվեցին հանրաքվեի, հավնական է՝ հաղթի Փեզեշքիանը
Մեծ է հավանականությունը, որ Երևանի և Բաքվի միջև շրջանակային համաձայնագիր կկնքվի
22:15
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հուլիսի 1-ին
21:45
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը «պատահաբար» հանդիպել են Մոսկվայի Ararat Hyatt հյուրանոցում

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ «Առաջին լրատվական»-ի լավատեղյակ աղբյուրի՝ հանդիպումը կայացել է Սամվել Կարապետյանին պատկանող Մոսկվայի «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում:

Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում, կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար: Հնարավոր է՝ կողմերը հայտարարեն, որ այդ հանդիպումը եղել է զուտ պատահականության արդյունք. Ռոբերտ Քոչարյանը շատ պատահաբար եղել է Մոսկվայում և, սովորության համաձայն, հյուրընկալվել է այս հյուրանոցում, իսկ վարչապետ Աբրահամյանն էլ աշխատանքային այցի շրջանակներում է հանգրվանել հայազգի գործարարին պատկանող հյուրանոցում, և ահա նրանք միանգամայն պատահաբար հանդիպել են հյուրանոցի լոբբիում:

Հիշեցնենք, որ նման մի պատահական հանդիպում էլ տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը հանդիպել էին Պրահա-Երևան ինքնաթիռի սրահում:

Հետաքրքիր է, որ այս հանդիպումը տեղի է ունենում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած համաժողովից ուղիղ մեկ օր հետո. համաժողով, որը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց դրանից սպասվող հարցերի պատասխանը:

Հավանաբար Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը պետք է իրենք գտնեն ամենակարևոր հարցի պատասխանը. ինչ անել ԲՀԿ-ի և նրա ղեկավարի հետ՝ շարունակել նրա հե՞տ, թե՞ առանց նրա՝ մանավանդ, որ Ծառուկյանը փորձում է ցույց տալ, թե ինքն ավելի հակված է դուրս գալ խաղից և դրանով ապահովագրել իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում