Wednesday, 03 07 2024
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից 1․6 մլն. դրամ է հափշտակել
Կինը «ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգը չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Ալիևը բացում է «Պանդորայի արկղը»
00:45
Բայդենը դեղահաբեր չի ընդունել Թրամփի հետ բանավեճից առաջ
ԼՂ էլիտային պետք է իրավա-քաղաքական գնահատական տրվի. անվտանգության խնդիր է
Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ եվ այլ գույքեր
ԵՄ-ն հաջողակ ներդրողների ակումբ է. ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են 10-ից ավելի պարկուճներ
«Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին»․ Էրդողան
Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
23:30
ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
23:00
ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին
22:45
Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը
Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում
Փաշինյանի խոսքը իր համար էլ համոզիչ չէր. միանշանակ ասում եմ՝ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունելու
Պատերազմը կավարտվի, եթե ռուսական նավթը մնա Ռուսաստանում. Արևմուտքն այդ լծակները չունի
21:50
Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների գործի շրջանակում
Ալիևը մերժել է Օ՛Բրայենին՝ Թրամփի վերադարձի հույսով
21:10
Ուկրաինայում շուրջ 3000 կալանավոր է զինվորագրվել
Պուտինն ի՞նչ կասի Ալիեւին Էրդողանից առաջ. խանդի առարկան
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած
20:30
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
20:20
Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ
20:10
Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում

Պերմյակովի դատավճիռը մտել է ուժի մեջ

Ավետիսյանների ընտանիքի սպանության և Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը զենքով ապօրինի լքած Վալերի Պերմյակովի դասալքության մասով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, և նա այժմ պահվում է ռուսական ռազմաբազայում:

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական դատարանի կողմից Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա բանտարկության՝ դասալքության, ապօրինի զենքի կիրառման և այդ զենքը ռազմաբազայի տարածքից դուրս բերելու համար: Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ պետք է մտներ հրապարակման պահից 10 օր անց, սակայն նույն վճռով սահմանված չէր, թե որտեղ պետք է կրի իր պատիժը Պերմյակովը, մինչև սկսվի հայկական կողմի դատավարությունը:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ ոչնչից տեղյակ չեն: Այդ մասով ռուսական կողմը իրենց որևէ հարցում տեղյակ չի պահել: Դեռ հայտնի չէ նաև ժամկետը, թե երբ է Պերմյակովը հանձվելու հայկական կողմին:

Ժամկետի առումով ինֆորմացիա չուներ նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե որտեղ է Պերմյակովը կրելու պատիժը, այլ այն, թե երբ է նա հանձնվելու հայկական կողմին, որպեսզի մեզ մոտ ավարտվի նախաքննությունը և Ավետիսյանների սպանության մասով գործը վերջապես գնա դատարան:

Նշենք, սակայն, Ռուսաստանի Փաստաբանների միության նախկին փոխնախագահ, «Բինեցկի և գործընկերներ» իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավաբան Ալեքսեյ Բինեցկին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ Պերմյակովը պետք է անմիջապես հանձնվի հայկական կողմին: «Սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, կապ չունի, թե ինչ ազգի ներկայացուցիչ է՝ պետք է հանձնվի Հայաստանին: Նա պետք է հայկական մեկուսարան տեղափոխվի և ամբողջությամբ դատվի Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն: Վերջ, ուրիշ տաբերակ չկա: Հնարավոր է՝ ռուսական հյուպատոսությունը օգնություն ցույց տա, պարզապես փաստաբաններ հրավիրի, միայն այդքանը: Միանշանակ է՝ հենց վճիռը մտավ օրինական ուժի մեջ, Պերմյակովը պետք է ֆիզիկապես հանձնվի Հայաստանի արդարադատությանը»,-ասել էր Ալեքսեյ Բինեցկին:

 

Լուսանկարը՝ SputnikArmenia.ru-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում