Wednesday, 03 07 2024
12:30
Բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին
Մենք մենակ չենք, ինչպես՝ 2 տարի առաջ. ԱՄՆ-ն հետևողականորեն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա
Միրզոյանը և Դարչիաշվիլին առանձնազրույց են ունեցել
ԵՄ-ն խոսում է ՀՀ-ին ատոմային էներգիայի զարգացմանը աջակցելու մասին. հենց սա է եվրաինտեգրումը. Եղոյան
Արևելյան գործընկերությունը իր ներուժով աջակցում է ՀՀ-ին դիմակայունության բարձրացման գործընթացում
Զինվոր է զոհվել
Էրդողանը զգուշացնու՞մ է Ալիեւին Պուտինի հետ հանդիպումից առաջ
Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենն ազատվել է աշխատանքից
11:15
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Թալիբներին
Պետական դավաճանություն՝ սեռական շահագրգռվածությունից ելնելով. պայմանագրային զինծառայողը կալանավորվել է
Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել
10:30
Պուտինն այսօր կհանդիպի Էրդողանին ու Ալիևին
10:15
Պատելն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին հրավիրելուն
Ուղիղ. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները». համաժողով
ԱՄՆ սենատոր Վիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան
Էրդողանը «գաղտնագիր» է հղել Ալիեւին
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամուրջից
Մակրոնին միամիտ կարծողները չարաչար սխալվում են. նա իր քայլով շրջեց մրջնաբույնը
Սպասվում է անձրև և ամպրոպ
ԱՄՆ-ն շտապեցնում է խաղաղության գործընթացը. ռուսական գործոնը շրջանցելու խնդիր է դրել
08:45
Նավթի գները նվազել են – 02/07/24
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Համայնքապետարանների աշխատակիցները մասնակցում են վերապատրաստման դասընթացների
Պուտինը ու Ալիեւը Ալմա Աթիի եւ Վաշինգտոնի միջեւ
«Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս. «Ժողովուրդ»
Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել. «Հրապարակ»
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից 1․6 մլն. դրամ է հափշտակել
Կինը «ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգը չհրապարակելու դիմաց գումար է պահանջել

ՀԿ-ները դժգոհ են Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները, Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, այսօր շուրջ երկու ժամանոց քննարկում ունեցան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների անդամների հետ:

Բացի իշխող կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչներից՝ գրեթե բոլորն էլ դժգոհ մնացին քննարկումից՝ նշելով, որ ընտրված ֆորմատը այնքան էլ հարմար չէր, և բացի դրանից՝ Վենետիկի հանձնաժողովն ի զորու չէ տալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասացին, որ ի սկզբանե պետք չէր ընտրել նման ֆորմատ՝ հանդիպում միաժամանակ և՛ քաղաքական ուժերի, և՛ հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ երկու ժամվա ընթացքում նրանցից ոչ բոլորը հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը, և որ ամենակարևորն է՝ դրանց համար ստանալ սպառիչ պատասխաններ:

Մեզ հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը ասաց, որ հանձնաժողովի անդամները չէին կարող պատասխանել իրենց հուզող այն հարցերին, թե արդյոք հնարավոր է նման գործընթացների և խնդիրների պարագայում ընդհանրապես հանրաքվե անցկացնել․«Արդյո՞ք իրենք պատրաստ են վերցնել պատասխանատվություն միջազգային ստանդարտներին չհամապատասխանող հանրաքվե անցկացնելու համար»,-ասաց նա:

Սոնա Այվազյանի դիտարկմամբ՝ քննարկումը բավականին անհաջող էր կազմակերպված. «Երկու խմբերին պետք չէր խառնել իրար՝ արդյունքում ո՛չ մենք լսելի եղանք, ո՛չ քաղաքական ուժերը: Կարծում եմ՝ քչերը բավարարված կլինեն: Ինչ-որ հարցեր բարձրացրեցինք, քննարկումներ եղան, բայց դա հեռու էր բավարար լինելուց: Ամեն դեպքում Վենետիկի հանձնաժողովը դրական ոչինչ չլսեց: Թե իրենք ինչպիսի եզրակացություն կանեն, դժվար է ասել: Կան քաղաքական գործընթացներ, իրենք պարզապես որպես մասնագետ հանդես չեն գալիս, քաղաքական տեսանկյունից ինչ-որ համագործակցության մեջ են իշխանությունների հետ: Կան մտահոգություններ, որ նրանք պայմանավորվածությունների մեջ են: Եթե նրանք հաշվի չառնեն ներկայացված մտահոգությունները, առնվազն գործընթացների առումով, ուրեմն նշածս հաստատվում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ արդեն կա մտավախություն, որ անցկացվելիք հանրաքվեն չի համապատասխանելու միջազգային ստանդարտներին. «Նախորդ ընտրություններին միջազգային ստանդարտներին համապատասխան չի եղել, և ոչ մի քայլ չի արվել, որպեսզի ասենք, որ նորմալ հանրաքվե է անցկացվելու: Հիմիկվանից կարող ենք ասել, որ այդ հանրաքվեն միջազգային ստանդարտներին չի բավարարում»:

Գրեթե նույն մտահոգությունն ունի նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման մասին իմացել է ընդամենը մեկ օր առաջ, և փաստորեն հնարավորություն չի եղել հանդիպմանը լիարժեք պատրաստվելու:

Սաքունցը ևս նշեց, որ ի սկզբանե նրանք իմացել են, թե հանդիպումը միայն հասարակական կազմակերպությունների հետ է լինելու, սակայն գնացել և պարզել են, որ ֆորմատը բոլորովին այլ է. «Փաստորեն Վենետիկի հանձնախմբի ներկայացուցիչներն են, որ խթանում են Հայաստանում քաղաքական և քաղաքացիական սեկտորների մի սեղանի շուրջ նստելը: Այդ ավանդույթը մինչ այժմ բացակայում էր: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնախմբի հետ հանդիպմանը, բնականաբար, մենք մեկ օրվա ընթացքում պատշաճ չկարողացանք պատրաստվել, և նման ֆորմատը ամենևին չէր կարող հանդիսանալ այն ձևը, որտեղ կարող էր արդյունավետ քննարկում տեղի ունենալ»:

Սաքունցն ավելացրեց, որ Վենետիկի հանձնաժողովը գտնվում էր զուտ իրավաբանական տիրույթում, և իրենց հուզող հարցերի պատասխանը չկարողացավ տալ․« Բայց ինքը նաև մեկ կարևոր գործոն է մատնանշում իր եզրակացություններում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ապահովված լինի մասնակցությամբ և փոխադարձ վստահության մթնոլորտի պայմաններոմ: Բայց մենք գոնե այս հանդիպման ընթացքում հասանք նրան, որ իրենք համոզվեցին, որ չկա վստահություն սահմանադրական բարեփոխումներն իրականացնողի նկատմամբ»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քննարկման ընթացքում բարձրացված հարցերը վերաբերում էին գործընթացին և ոչ թե բովանդակությանը, իսկ գործընթացի վերաբերյալ պատասխանատու չէ Վենետիկի հանձնաժողովը:

«Հանդիպումը ցույց տվեց, որ հասունացել է հենց ներքին գործընթացային քննարկումներ անելու ժամանակը: Նախևառաջ իշխանությունները պետք է երաշխիք տան, որ հանրաքվեն նորմալ է անցնելու: Պետք է ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին քննարկումներ լինեն, այդ ամենը չի եղել: Իսկ այսօր Վենետիկի հանձնաժողովից պահանջում են պատասխաններ, որոնք հանձնաժողովի ոլորտին չեն վերաբերում: Վենետիկի հանձնաժողովից պահանջել հանրաքվեի անցկացման բարոյական պատասխանատվություն՝ ճիշտ չէ»:

Արման Դանիելյանն ասաց, որ նոր սահմանադրությամբ երաշխավորված չէ դատական իշխանության անկախությունը, իսկ քանի դեռ դա այդպես է, մնացած դրույթներին անդրադառնալն անիմաստ է: Եվ դա իրենց հիմնական առարկությունն է. «Եթե դատարնները անկախ չեղան, իշխանությունների վրա վերահսկողություն չեն կարող ունենալ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում