Monday, 01 07 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սկանդալից սկանդալ. Ովքեր են փորձում խորտակել «Շիրակ»-ին

Հայկական ֆուտբոլում ծագեց հերթական սկանդալը, որն իր հնչեղությամբ կարող է ծանր հետևանք ունենալ: ՀՖՖ-ն հավաստիացնում է, որ ձեռքի տակ ունի ձայնագրություններ թե ինչպես է «Շիրակ»-ի մարզիչ Արարատ Հարությունյանը խաղ կազմակերպելու վերաբերյալ զրուցում «Բանանց»-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ:

Ֆուտբոլիստներին կաշառելու վերաբերյալ սա առաջին սկանդալը չէ հայկական ֆուտբոլում: Հիշենք 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2003 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Հունաստան հանդիպումը: Այս խաղում հույները Վրիզասի խփած գոլի շնորհիվ հաղթեցին: Սակայն հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում սկանդալային իրադարձություն տեղի ունեցավ. երբ հույների գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագելը հեռացավ մամուլի ասուլիսից, հանկարծ լրագրողներին հայտնեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն պետք է անի: ՀՖՖ նախագահը հայտնեց, որ վերջին 15 օրվա ընթացքում հավաքականի ֆուտբոլիստներին փորձել են կաշառել, իսկ տղաները չեն համաձայնել ու հայտնել են ՀՖՖ-ի ղեկավարությանը: Խաղից 2 օր առաջ Հունաստանից Երվանդ Սուքիասյանը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանին և ասել, որ Հունաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը առաջարկում 1 մլն դոլար պարտվելու համար: Այս հեռախոսազանգը ձայնագրվել էր և ներկայացվել Հայաստան-Հունաստան խաղի կոմիսարին: Ըստ Հայրապետյանի՝ այս ամենը մեծ լարվածություն է առաջացրել տղաների մոտ, որն էլ դարձել էր պարտության պատճառը: Հունաստանի Ֆուտբոլի Ֆեդարացիան հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հերքել էր այն բոլոր մեղադրանքները, որոնց մասին հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը։ Այնուհետև ՈՒԵՖԱ-ն էր հանդես եկել հայտարարությամբ, թե ընթացող հետաքննությունը որևէ ապացույց չի գտել Հայաստան-Հունաստան հանդիպումը գնելու փորձի վերաբերյալ: Փաստորեն այն ժամանակ Հայրապետյանի ներկայացրած ձայնագրություններն ՈՒԵՖԱ-ն բավարար հիմք չհամարեց Հունաստանին պատժելու համար:

«Բանանց»-«Շիրակ» խաղում տեղի ունեցածը միանգամայն նման է Հայաստան-Հունաստան խաղից հետո տեղի ունեցածին: Ի տարբերություն ՈՒԵՖԱ-ի, սակայն, ՀՖՖ-ն ձայնագրությունը անմիջապես, այսպես ասած, «Շիրակ»-ի կողմից «մախինացիայի» հիմք ընդունելով՝ Բարձրագույն խմբի առաջնությունում թիմի վաստակած միավորները նվազեցրեց 12-ով: Եթե տուգանքը և Արարատ Հարությունյանի որակազրկումն ինչ-որ տեղ ընկալելի են, ապա միավորներ հանելը, կարծում ենք, անտրամաբանական է և այլ նպատակներ է հետապնդում: Ինչ տվեց Հունաստանի հետ հանդիպումից հետո առաջացրած սկանդալը Ռուբեն Հայրապետյանին:

Ցավոք, քանի դեռ գոյություն ունի սպորտը, նման արատավոր երևույթներն անխուսափելի են: Ֆուտբոլիստներին կաշառելու, խաղը գնելու փորձեր արվում են շարունակ, նաև՝ բարձրակարգ մրցաշարերում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում ֆուտբոլիստներին «գնելու» դեպքեր լինում են գրեթե բոլոր տուրերում: Բայց դժվար է հիշել մի դեպք, երբ թիմը ձայնագրություններով վազում է ֆուտբոլի ֆեդերացիա և մատնում գործընկերոջը: Ֆուտբոլային ներքին խոհանոցում կան չգրված սկզբունքներ, որոնց վրայով անցնելը, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չէ: Այո, Արարատ Հարությունյանը փորձել է պայմանավորվել «Բանանց»-ի ֆուտբոլիստի հետ, և խոսակցության ձայնագրությունը կա: Կար նաև Երվանդ Սուքիասյանի՝ խաղը գնելու փորձի ձայնագրությունը, և ինչ: Առկա իրավիճակում ինչպես գնահատել «Բանանց» ակումբի քայլը:

Հաշվի առնելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ ծագած սկանդալը կարող է ունենալ երկու դրդապատճառ: Վերջին շրջանում բավական լարված են եղել հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի և «Բանանց»-ի սեփականատեր Ջևան Չելոյանի միջև: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հարաբերությունների սրման պատճառը եղել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին «Բանանց»-ի շարքերը համալրելու փորձը: Նշենք, որ Բարձրագույն խմբի առաջնության ձմեռային դադարի ընթացքում Արզումանյանը մարզվել է նաև «Բանանց»-ում: Արզումանյանը Հայրապետյանի սև ցուցակում է, և ՀՖՖ նախագահը բոլոր ակումբներին ուղղակի արգելել էր այս ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել:

Ներկայացնելով «Շիրակ»-ի մարզչի կողմից ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ ձայնագրությունը՝ «Բանանց»-ի ղեկավարությունը, այսպես ասած՝ լավամարդ դառնալով, փորձ է կատարել կարգավորել հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ: Իսկ թե ինչպիսին է Հայրապետյանի վերաբերմունքը «Շիրակ»-ի նկատմամբ՝ բոլորին է հայտնի: ՀՖՖ նախագահը պատեհ առիթը բաց չի թողնում այս թիմին վնաս հասցնելու համար: Սկանդալի պատճառի երկրորդ տարբերակով՝ անձամբ Ռուբեն Հայրապետյանն է «Բանանց»-ին հորդորել դիմել նման քայլի՝ «Շիրակ»-ին չեմպիոնությունից զրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում