Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պանիկա, մտահոգություն… Հայաստանի հավաքականի շուրջ լարվածությունը մեծանում է

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ հանդիպումներին ընդառաջ՝ երկրպագուների շրջանում լարվածությունն օր օրի ավելի է մեծանում: Նախօրեին Կամո Հովհաննիսյանի վնասվածքը մտահոգվելու լուրջ տեղիք տվեց: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ով կարող է խաղալ Հովհաննիսյանի փոխարեն, և ինչ տակտիկական լուծում կարելի է գտնել բացը լրացնելու համար: Երեկ Ա սերիայի «Լեչեի» հետ հանդիպման վերջնամասում աճուկի վնասվածք ստացավ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և լքեց խաղադաշտը:

Տեղի ունեցածը ոչ միայն մտահոգություն, այլև իրական պանիկա է առաջացրել ֆուտբոլասերների շարքերում: Շատերը վստահ են, որ առանց Մխիթարյանի մեր ազգային թիմը առաջիկա երկու հանդիպումներում չի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրը, այն է՝ 6 միավոր վաստակելը: Հավանականությունը մեծ է, որ Լիխտենշտեյնին և Ֆինլանդիային հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ ենթախմբում կհանգրվանի երկրորդ հորիզոնականում:

Ինչպես հայտնում է Il Tempo պարբերականը, հայ կիսապաշտպանի վնասվածքը լուրջ չէ, և նա պատրաստ կլինի «Ռոմայի» առաջիկա խաղին: Իտալական թիմը հոկտեմբերի 3-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում մրցելու է ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ: Ամեն դեպքում, քանի դեռ չկա պաշտոնական տեղեկություն Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ, անհանգստության մթնոլորտը շարունակում է թեժ մնալ:

Սեպտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած Բոսնիա-Հերցեգովինայի դեմ մրցավեճում Մխիթարյանը փայլուն խաղ էր ցուցադրել և էապես նպաստել մեր հաղթանակին: «Լեչեի» դեմ մրցավեճում ևս մեր ավագն իր բարձրության վրա էր, և նրա փոխանցումից հետո Էդին Ջեկոն խփեց միակ և հաղթական գնդակը: Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել էր այն 14 լեգեոներների անունները, որոնք հրավիրվել են Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներին: Տևական դադարից հետ կրկին ազգային թիմից հրավեր է ստացել կոլումբիական «Դոպորտիվո Բոկայո Չիկոյի» եզրային պաշտպան Ժոաո Մոնրո Արարատը: Վերջինիս Գյուլբուդաղյանցն ըստ էության դիտարկում է որպես Կամո Հովհաննիսյանին փոխարինող:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Արարատը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել էր մի քանի հանդիպում, և կարող ենք ասել, որ վատ տպավորություն չէր թողել: Բայց թե որքանով կկարողանա օգնել նա Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումներին՝ դժվար է ասել: Վերջին շրջանում Արարատը կայուն կերպով մասնակցում է իր թիմի հանդիպումներին, և կարելի է ասել, որ մարզավիճակի հետ կապված խնդիր չունի: Չմոռանանք, սակայն, որ այս ֆուտբոլիստը հավաքականին միանալու է հեռավոր Կոլումբիայից: Նման ուղևորությունը բնականաբար կարող է բացասաբար ազդել ֆուտբոլիստի ընդհանուր ֆունկցիոնալ վիճակի վրա:

Ինչևէ, վնասվածքներից ու խնդիրներից զատ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մեր հավաքականին վերաբերող դրական կողմերին, որոնք կարող են նպաստել առաջիկա հանդիպումների դրական արդյունքին: Մեր առանցքային ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելին վնասվածքից հետ վերսկսել է արդյունավետ ելույթները ղազախական «Ակտոբեում»: Սկսել է խաղալ նաև Արաս Օզբիլիսը, որը վերջերս պայմանագիր էր կնքել Երևանի «Փյունիկի» հետ: Իր նորամուտի խաղում Օզբիլիսը նաև գոլի հեղինակ էր դարձել: Հուսով ենք, որ մինչև մեզ համար խիստ կարևոր հանդիպումները Օզբիլիսը կբարելավի մարզավիճակը: Նման պատասխանատու հանդիպումներում փորձառու ֆուտբոլիստների դերը ավելի քան մեծ է:

Մեր մյուս առաջատարներից Սարգիս Ադամյանը նորամուտը նշեց Բունդեսլիգայում: «Հոֆենհայմի» կազմում նա արդեն երկու անգամ փոխարինման է դուրս եկել և աչքի ընկել ակտիվությամբ: Մինչ այս Ադամյանը «Հոֆենհայմի» երկրորդ թիմում էր: Արդյունավետությամբ աչքի են ընկնում նաև մեր առանցքային մյուս ֆուտբոլիստները, մասնավորապես՝ Ալեքսանդր Կարապետյանն ու Հովհաննես Համբարձումյանը:

Այսօր մենք ունենք այն շարժիչ ուժը, որը կարող է ցանկալի արդյունք ապահովել: Պետք է հասկանալ, որ ազգային հավաքականի մակարդակով մրցաշարերին միշտ չէ, որ հնարավոր է լինում հավաքագրել օպտիմալ կազմ: Խնդիրներ լինում են գրեթե բոլոր հավաքականներում: Մեր դեպքում, սակայն, ֆուտբոլիստներից մեկի բացը շատ ավելի ցայտուն է նկատվում, քանզի չունենք ռեսուրս և համապատասխան ռեզերվ: Ունենք Մխիթարյան, որը խաղամակարդակով մի քանի անգամ գերազանցում է մյուս ֆուտբոլիստներին: Նրա բացակայությունը բնականաբար կխառնի գլխավոր մարզչի խաղաքարտերը, քանզի խաղը կառուցելիս Մխիթարյանի դերն ուղղակի հսկայական է: Մոտ մեկ շաբաթից Հայաստանի ազգային թիմը կսկսի հավաքը:

Մեզ մնում է հուսալ, որ մինչ այդ ազգային թիմի ֆուտբոլիստները իրենց ակումբներում առաջին հերթին վնասվածք չեն ստանա: Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ հանդիպումներն իսկապես շատ կարևոր են մեզ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում