Sunday, 12 07 2026
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա

Մեծ աղմուկից փոքր գործեր. հայկական գերխնդիրը

Հայկական հանրության շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել նախօրեին Մարսելում տեղի օլիմպիկ թիմի և ադրբեջանական ֆուտբոլային ակումբի միջև հանդիպմանը մարզադաշտում պարզված հայկական դրոշների ու պաստառների հանգամանքը: Ինչպես հայտնի է, Մարսելն ունի մեծաթիվ հայ համայնք և դրոշներն ու պաստառները տեղի հայության ջանքն է: Այդ ջանքն էլ առաջացրել է ոգևորություն:

Դժվար է ասել, թե այդ պատկերը ինչ զգացումներ կամ տրամադրություն է առաջացրել ադրբեջանական ակումբի մոտ, որի անունն է Ղարաբաղ: Խաղն ավարտվել է 3:1 հաշվով, հօգուտ Մարսելի: Հազիվ թե ադրբեջանցիները պարտվել են հայկական ակցիայի պատճառով: Մարսելը ուժեղ է և նրա հաղթանակը բոլորովին անակնկալ չէ: Սակայն, երևի թե էական չէ, թե ինչ զգացումներ կամ տրամադրություն են ունեցել ադրբեջանցիները: Էականը մեր տրամադրությունները, զգացումները և ամենակարևորը՝ մտածողությունն է: Ոգևորիչ է հայրենասիրական ակցիան ֆրանսիական ստադիոնում: Եվ կասկած չկա, որ ակցիան նախաձեռնվել է նվիրումով ու անկեղծ հայրենասիրությամբ: Ամբողջ հարցն այն է, թե որքանով է արդյունավետ այդօրինակ մտածողությունը: Ինչի՞ ենք հասնում դրանով, ի՞նչ խնդիր ենք լուծում, կամ ի՞նչ խնդրի առաջ ենք թնում հակառակորդին: Գործնականում՝ ոչ մի: Վաղը գուցե նրանք էլ սկսեն համանման ակցիաներ կազմակերպել հայկական ակումբների կամ այլ ելույթների դեմ: Առավել ևս, որ չունեն այդ ամենի համար անգամ օտարներին վճարելու փողի պակաս: Եվ ինչ: Փոխարենը, մենք թերևս պետք է խորհենք պաստառային, ըստ էության միտինգային մտածողությունից դուրս գալու, հայրենասիրական զգացումները այդ փոսից դուրս բերելու և առարկայական աշխատանքի հարթություն տեղափոխելու մասին: Օրինակ, 44-օրյա պատերազմի օրերին Եվրոպայի, ԱՄՆ հայ համայնքները իրականացնում էին բազմահազար ակցիաներ, փակում ճանապարհներ: Եվ ո՞րն էր դրա արդյունքը, էֆեկտը: Ի՛նչ խնդիր լուծեցին այդ քայլերը, բացի այն, որ ամերիկյան CNN-ը սկսեց քիչ թե շատ լուսաբանել պատերազմը այսպես ասած հայկական պատկերացումներին համահունչ կամ դրանք բավարարող տրամաբանությամբ: Բայց, ի՞նչ փոխվեց դրանից, կարո՞ղ է ասել որևէ մեկը, բացի այն, որ մենք ունեցանք հոգեկան որոշակի բավարարություն: Ինչ որ իմաստով անշուշտ այդ ակցիաները կրում էին որոշակիորեն հուսահատ բնույթ, սակայն այստեղ էլ հենց խնդիրն է՝ մենք պետք է դուրս գանք այդ վիճակից համակարգորեն և գերադասենք համակարգային, ցանցային անաղմուկ, սակայն կոնկրետ ու առարկայական աշխատանքը այդ երկրներում տարբեր խմբերի ու կառույցների հետ:

Անաղմուկ, փոքր, բայց կոնկրետ արդյունքը առավել նախընտրելի և մեծ իմաստով առավել էֆեկտիվ է, քան մեծ աղմուկով, մեծ պատկերը, որը սակայն գործնականում չի բերում առարկայական այնպիսի արդյունքի, որը փոխում է իրավիճակը սկզբունքորեն: Անշուշտ, առարկայականությունը կարող է պահանջել նաև հանրահավաք, ակցիա, բայց այդ դեպքում էլ՝ եթե շատ հստակ է արդյունքի պատկերացումն ու չափումը: Այդպիսով, ժամանակն է վերափոխելու հայկական սփյուռքի գործողությունների մոդեկային և մեթոդական բազան, այն համահունչ դարձնել առկա իրողություններին և դնել թեկուզ փոքր, սակայն առարկայորեն չափելի արդյունքի խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում