Վերջին լուրեր

Հայաստան | Կրթություն/Մշակույթ

Եվրասիա միջազգային համալսարանում կուսուցանվի էլեկտրոնային բիզնես Եվրասիա միջազգային համալսարանում կուսուցանվի էլեկտրոնային բիզնես

2011 թ. սեպտեմբերից մեկնարկելու է Եվրասիա միջազգային համալսարանի և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարանի համատեղ «Էլեկտրոնային բիզնես» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Եվրասիա միջազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը տեղեկացրեց, որ նման ծրագիր ՀՀ-ում առաջին անգամ է իրականացվում:
«Հաշվի առնելով Հայաստանում տեղե¬կատ¬վական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև երկրում էլեկտրոնային բիզնեսի զարգացվածության ցածր մակարդակը, ոլորտի զարգացմանը նպաստող կրթական ծրագրերի պակասը`որոշել ենք համատեղ ուժերով նպաստել ՏՏ կիրառմամբ կառավարման մշակույթի վե¬րա¬փոխմանը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով»,- ասաց Ա. Օհանյանը:
Ուսումնառության երեք կիսամյակները կազմակերպվում են Հայաստանում, իսկ մեկ կիսամյակ ուսանողը հնարավորություն է ստանում անցկացնել Լիտվայի՝ մեծությամբ 2-րդ Միկոլաս Ռոմերիս համալսարանում:
Ա. Օհանյանը հայտնեց, որ հիմնվում է նաև համալսարանական բիզնես-ինկուբատոր, որի շրջանակներում մագիստրոսական ծրագրի շրջանավարտը կարող է սկսել սեփական բիզնեսը` անվճար ստանալով կահավորված և անհրաժեշտ սարքավորումներով ու կապի միջոցներով ապահովված գրասենյակային տարածք, հաշվապահական և մարքեթինգային խորհրդատվություն ու աջակցություն, և կարող է օգտվել ԵՄՀ վերապատրաստման ծրագրերից:

19:52 Կրթություն/Մշակույթ | Չորեքշաբթի 10.08.2011

  •  Տեքստ 
  • Դիտումը 639
  • 0

1 / 187

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ