Վերջին լուրեր

Հայաստան | Տնտեսություն

Ինտերնետային գործիքներն ապահովում են բիզնեսի արդյունավետությունը Ինտերնետային գործիքներն ապահովում են բիզնեսի արդյունավետությունը

Առանց սոցիալական ցանցերում լուրջ գործունեություն ծավալելու այս դարում անհնար է լուրջ բիզնես անել: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա գնահատմամբ՝ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» կողմից հրապարակված Միջազգային գործարար զեկույցում ներկայացված ցուցանիշը, որ սոցիալական ցանցերի ծառայություններից օգտվում են հայաստանյան ընկերությունների 34%-ը, բավականին լավատեսական թիվ է:

«Գուցե դրանում ներառված են նաև տնօրենները կամ աշխատակիցները, ովքեր անձնական նպատակներով են օգտվում սոցցանցերից: Մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք ենք տանում, բայց ընկերությունների ներկայությունը սոցցանցերում ոչ ավելի, քան 20% կարող է լինել»,- նշեց Ս. Գևորգյանը:

Նրա խոսքով, սոցցանցերին հարկավոր է ավելի լուրջ մոտենալ, որովհետև այդտեղ են գտնվում գործընկերները, մատակարարները, ներկա և ապագա հաճախորդները: Այդ առումով առանց ինտերնետային գործիքների՝ կայքեր, սոցցանցեր, բլոգներ, ֆորումներ և այլն, մի քանի տարի հետո անհնար կլինի նորմալ, արդյունավետ բիզնես անել:

Ս. Գևորգյանը նշեց, որ Հայաստանում այս ուղղությունը բավականին դանդաղ է զարգանում: Խոսքը չի վերաբերում տեխնոլոգիաներին: Դրանք կան, առկա են, և գրեթե ամբողջ Հայաստանում, ինչ-որ բացառություններով, հնարավոր է օգտվել ինտերնետից, թեկուզ ոչ արագ: Ս. Գևորգյանի կարծիքով՝ խնդիրը մարդկանց, ընկերությունների սեփականատերերի, տնօրենների մտածելակերպն է, որ վաղվա օրվան ռազմավարական իմաստով առանձնապես լուրջ չեն վերաբերվում:

20:14 Տնտեսություն | Չորեքշաբթի 23.11.2011

  •  Տեքստ 
  • Դիտումը 676
  • 0

1 / 386

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ