Վերջին լուրեր

Հայաստան | Հասարակություն

Հայաստան մուտք գործած նոր աղանդը բուժում է ինքնահրկիզմամբ Հայաստան մուտք գործած նոր աղանդը բուժում է ինքնահրկիզմամբ

Գործադիրը պետք է ընդունի համապատասխան օրենք, որը հնարավորություն կստեղծի բոլոր կրոնական կառույցները հսկել: Բացի այդ, գործադիրը պետք է պատրաստի մասնագետներ, ովքեր կարողանան ժամանակին և տեղին արագացված տարբերակով տալ գնահատականներ, կատարել փորձաքննություններ: «Ցավոք, մենք այդպիսի մասնագետներ չունենք:

Մեզ մոտ 2004 թ. կատարվում էր սպանություն՝ սատանայապաշտների կողմից: Սատանայապաշտներին ցմահ դատապարտեցին: Նրանք դաժանությամբ սպանել էին մի ոսկերչի, ծիսակատարության օրենքով հրկիզել էին ու հանգիստ գնացել տուն՝ քնելու: Երբ դատախազությանը ներկայացրեցինք, որ դա կրոնական հողի վրա է եղել, մեզ պատասխանեցին, թե իրենք մասնագետ չունեն, որ նման ուսումնասիրություն կատարեն»,- այս մասին ահազանգեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հկ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Ավելին, նրա խոսքերով՝ Հայաստան Ղազախստանից մուտք է գործել նոր կրոնական կազմակերպություն, որը կոչվում է «Ատայատ»: Կազմակերպությունը Ղազախստանում լայն տարածում ունի և մարդկանց բուժում է ինքնահրկիզմամբ:

Շատերը նաև մարդկանց հիպնոզսի մեջ են գցում:Այնինչ Հայաստանի Հանարպետության օրենքով հիպնոսի մեջ կարող է գցել այն մարդը, ով ունի համապատասխան լիցենզիա:Կրոնական կազմակերպությունները դա շահագործում են:

Ալեքսանդր Ամարյանը հիշեց նաև Սոնա Ֆահրադյանի գործը և նշեց, որ էնվեդեյի աղանդների գործը ամենաուժեղն էր:«Բոլորին հիպնոսի մեջ էր գցում հետո քացախով հոգնա էր անում, որ հոգեմետ դեղերը, որ ճաշի հետ կերկրում էին այդ դեղերը մաքրվի:Իսկ այդ աղանդի օրակարգը ամեն օր բաղկացած էր հիպնոս ,սեքսից և կարդում էին Նարեկացի», մանրամասնեց Ալեքսանդր Ամարյանը:

Քիչ չեն նաև Հյաստանում կրոնական կազմակերպությունների այն ղեկավարները ովքեր մի շարք քրեական գործերով են անցել: Նոր Խարբերդում կա կրոնական կառույց, որը կոչվում է «Աստծո զինվորներ» Ալեքսանդր Ամարյանի փոխանցմամբ, այն ղեկավարում է Շողեր անունով միկին , բայց այդ կառույցում ոչ ոք չի կարողանում մուտք գործել, ոչ իրավաբան ոչ մեկ այլ ոք:Եթե Անկոչ հյուր է ընդհանրապես դռները փակ են:«Այն ինչ խոսում են նրա մասին Խարբեդում ընդհանրապես կարելի է քրեական օրենսգիրքը բացել և առաջին էջից մինչև վերջին էջը տանել:Սկսած թրաֆիքինգով խարդախությունով և տարբեր բաներով:96թ-ին դատապարտվել է խուլիգանության հոդվածով , 2001թ-ին խարդախության հոդվածով գործ է հարուցվել, այց Եվրախորհրդի ջանքերով այդ հոդվածը հանեցին:

Ավելին ՝, բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները ներգրաված են ինչ- որ մի նոր բիզնեսի մեջ :« Կա պռովայդերական Պաստնենտը, կա քաղաքաշինության, հյուրանոցային համալիրների, կառույցներում ներգրված ղեկավարներ:Ինչպես նաև Ֆինասական ոլորտում, որտեղ աուդիտներ են անցկացնում և այլն և այլն:
Տեսեք 500 դրամով առանց տարիքային սահմանափակումների սիդիների խանութում վաճառում են 8 սերյանոց մի մուլտֆիլ, որը մանկական պոռնոգրաֆիա է տարածում:Հոգեբանների կարիքով երեխաների մեջ տարածում է դաժանությունը,միասեռականությունը և այլն ե այլն :«8 դիսկից՝ 2-ը Հայաստանում չկա, որովհետև դա չափից դուրս մեծ այլանդակություն է, որ ցուցադրվի: Բայց դիսկի պոռնոգրաֆիան ազատ վաճառվում է:Աղանդավորները սկսել են աշխատել երեխաների վրա բացել են դպրոցներ , բացել են ուսումնական հաստատություններ,ԵՊՀ-ում մեծ տարածում ունեն, երեխաներին տանում են անվճար ճամբարների,կալանավորների երեխաների հետ են աշխատում:
Այն, որ կրոնական կազմակերպությունները գոռում են , որ իրենց ճնշում են բացառվում է չկա մի կառույց, որ իրենց ճնշեն,քանի որ չկա մի օրենք, որով մտնեն ստուգեն:Այսինքն՝ նրանցից ոչ ոք չի վերահսկում:
Սբ. Հովհաննես եկեղեցու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը ևս համաձայնեց, որ աղանդավորների տարածման պատճառը օրենքի անկատար լինելն է « Շատ հանգիստ կարելի է օրենքը շրջանցել ցույց տալ,ո ր դու լավն ես գեղեցիկ էս ,շատ փափուկ էս:Սակայն իրականության մեջ դու շատ վատն էս , բայց ոչ ոք չգիտի դրա մասին, որվհետև դու դա թաքուն ես պահում և չկա մեկը , որ դրա մասին բարձրաձայնի:
Պատճառներից մեկն էլ այն է, որ ավագ հոգևորականների մահվանից հետո հոգևորականների սերունդ պատրաստելը հեշտ չէ: Հոգևորական պատրաստելը տևում է 7-8 տարի:Բացի այդ շատերը ընդունվելով ճեմարան հասկանում են, որ դա իրենց համր չէ և դուրս են գալիս:
Ժողովուրդը ևս իր մեղավորության բաժինը ունի կրակի օրը եկեղեցի պատարագի գնալու փոխարեն տանը նստելով ջուր է լցնում աղանդավորների ջրաղացին:
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքերով , 1 միլիոնանոց ժողովրդի մեջ դժվար է 25 հոգևորականով՝ սարկավակներն էլ միասին 30-ով քարոզչություն իրակնցնել, բայց իրենք անումեն ամեն ինչ:

17:25 Հասարակություն | Չորեքշաբթի 17.08.2011

  •  Տեքստ 
  • Դիտումը 1143
  • 0

1 / 901

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ