Վերջին լուրեր

Բիզնես | Տեխնոլոգիա / Ինովացիա

Apple-ը խոստացել է այլևս չլրտեսել Apple-ը խոստացել է այլևս չլրտեսել

iPhone և iPad սարքերի սեփականատերերին «լրտեսելու» սկանդալից հետո Apple ընկերությունը շտապ թողարկել է դրանց համար նախատեսված iOS 4.3.3 օպերացիոն համակարգը, որը լուծում է «լրտեսության» խնդիրները: Այս մասին հաղորդում է Ars Technica կայքը:

Ընկերությունը սկանդալի ժամանակ ընդունել էր, որ iPhone հեռախոսներում դրանց սեփականատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալների երկար պահպանումը իրենց կողմից թույլ տրված լուրջ սխալ է, որը պայմանավորված է եղել ծրագրային խնդիրներով: Այդուամենայնիվ, ընկերությունում նշում են, որ այդ տվյալների պահպանումը սահմանված է գնորդի և ընկերության միջև կնքված պայմանագրով:

Թողարկված նոր օպերացիոն համակարգը թույլ է տալիս նվազեցնել այս ռիսկերը: Ընդ որում, սարքի տիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկությունները շարունակվում են պահպանվել, սակայն կարճ ժամանակահատվածով: Դրանից զատ, այդ տեղեկությունները հնարավոր է ջնջել հեռախոսի հիշողությունից:

13:55 Տեխնոլոգիա / Ինովացիա | Հինգշաբթի 05.05.2011

  •  Տեքստ 
  • Դիտումը 842
  • 0

1 / 47

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ