Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 20-26-ը Ստամբուլում 19-րդ անգամ անցկացվել է նույնասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների ու տրանսսեքսուալների (LGBTT) «Ինքնասիրության շաբաթ» միջոցառումը, որում նրանք բողոքում են իրենց հանդեպ կիրառվող խտրականության հանդեպ և պաշտպանում իրենց իրավունքները։
Միջոցառմանը մասնակցելու համար Թուրքիայի տարբեր շրջաններից ու արտասահմանից Ստամբուլ են մեկնել LGBTT-ի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հայաստանյան մասնակիցների թվում նշվում են Queering Yerevan կազմավորման անդամները, ինչպես նաև PINCET փանք-ռոք խումբը։ Վերջինս հունիսի 24-ի երեկոյան համերգ է տվել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Radio Live-ում, որին ինտերակտիվ հեռարձակմամբ հետևել են Երևանի կենտրոնում գտնվող Do It Yourself (D.I.Y) ակումբում։
D.I.Y-ի սեփականատեր և PINCET փանք-ռոք խմբի հիմնադիր Ցոմակ Օգան և խմբի անդամներից Ժենյա Ազատցյանը ստամբուլյան այցի շրջանակներում այցելել են «Ակօս» թերթի խմբագրություն։ Այնտեղ նրանք նշել են, որ ներկայումս Երևանում նմանատիպ միջոցառում անցկացնելը շատ հեռավոր երազանք է։ Հայաստանը հիմնականում խիստ երկիր է, ոստիկանությունը մեծ ազդեցություն ունի։ Եթե Երևանում նման միջոցառում անցկացվի, ապա դեպքի վայրում միջոցառման մասնակիցներից շատ ոստիկաններ կհայտնվեն։
Հայաստանի LGBTT-ները Ստամբուլի նման չեն կարող դուրս գալ փողոցներ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։ Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների ենթարկվելուց, ընտանիքի կողմից մերժվելուց և այլն։ Ստամբուլում իրավիճակն այլ է։
Չնայած պայթյունին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է միտինգի հրապարակ և ելույթ է ունեցել հանրության առջև:
Հիմնադրամը քաղաքապետարանից պահանջում էր հետ վերադարձնել 37,500 քառակուսի մետր հողատարածք՝ ներառյալ հայկական գերեզմանոցը:
Համաձայնագրի ստորագրման արարողակարգին մասնակցել են նաև Թուրքիայի նախագահն ու Չինաստանի փոխնախագահը:
Երկգլխանի գառը ծնվելուց 10 րոպե անց սատկել է:
Թուրքական կողմը սպառնում է մինչև ապրիլ այդ համակարգերը չստանալու դեպքում դիմել Միջազգային դատարան:
DDK-ն պատրաստել է 653 էջանոց զեկույց:
MIT-ի աշխատակիցները մեղադրվում էին PKK-ի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալու մեջ:
Յըլդըզը հայտնել է, որ 2011 թվականին Թուրքիան ներկրել է 54,1 միլիարդ դոլար նավթ և բնական գազ:
Եթե Ադրբեջանը վերացնի Իրանի հետ գործող անցագրային ռեժիմը, ապա դա կարող է ժողովրդագրական վերափոխում առաջացնել տարածաշրջանում:
Գերմանիայում սպանվել են թուրքեր, սակայն, չգիտես ինչու, ոչ մի գերմանացու մոտ միտք չհղացավ դուրս գալ փողոց՝ «Մենք բոլորս թուրքեր ենք» կարգախոսով: