Վերջին լուրեր

Տարածաշրջան | Փորձագետի կարծիք

«Պուտինը երբեք էլ հետաքրքրություն չի ցուցաբերել Ղարաբաղյան խնդրի հանդեպ». փորձագետ «Պուտինը երբեք էլ հետաքրքրություն չի ցուցաբերել Ղարաբաղյան խնդրի հանդեպ». փորձագետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպյան տարածաշրջանի գծով ամերիկացի անկախ վերլուծաբան Ալեքս Ջեքսոնն անդրադարձել է հունվարի 23-ին Սոչիում կայանալիք՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Ջեքսոնը հայտարարել է, որ թերահավատորեն է մոտենում այդ հանդիպման ժամանակ առաջընթացի գրանցմանը. «Սոչիի հանդիպումը կհանդիսանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ անցկացվող 9-րդ հանդիպումը։ Քանի որ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, ապա Երևանում ոչ ոք չի ցանկանա այնպիսի քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, որոնք կարող են ժողովրդական հուզումների տեղիք տալ։

Երկրորդ պատճառն այն է, որ Մեդվեդևի նախագահության ժամկետը սպառվում է մարտին և ակնկալվում է Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ։ Պուտինը երբեք էլ մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ։ Պետք չէ ակնկալել, թե Պուտինի նախագահության ժամանակ այդ եռակողմ հանդիպումները կանցկացվեն առավել մեծ հաճախականությամբ»։

14:45 Փորձագետի կարծիք | Չորեքշաբթի 18.01.2012

  •  Տեքստ 
  • Դիտումը 564
  • 0

1 / 48

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ