Վերջին լուրեր

Աշխարհ | Եվրոպա

Ֆրանսիայում արգելվեց հեռուստատեսությամբ արտաբերել Facebook և Twitter Ֆրանսիայում արգելվեց հեռուստատեսությամբ արտաբերել Facebook և Twitter

Ֆրանսիայում հեռուստա- և ռադիոհաղորդավարներին արգելվել է եթերում արտասանել Facebook և Twitter բառերը: Բացառություն կկազմեն միայն այն դեպքերը, երբ սոցիալական այս ցանցերը կդառնան լուրերի թեմա: Ֆրանսիայի բարձրագույն հեռահաղորդակցության խորհրդի այս որոշման մասին գրում է Mashable կայքը:

Խորհուրդը որոշում է կայացրել եթերում արգելել կոչերը, որ հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները միանան այս կամ ընկերության էջերին, որոնք բացված են սոցիալական ցանցերում: Սակայն չի արգելվել «փնտրե՛ք մեզ սոցիալական ցանցերում» արտահայտությունը: Խորհուրդն իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ կոչ անելով միանալ այս կամ այն էջին` իրականացվում է թաքնված գովազդ, ինչն արգելված է 1992 թ. համապատասխան օրենքով:

Մինչդեռ որոշ վերլուծաբաններ խնդրին այլ կերպ են նայում: Կանադացի լրագրող Մեթյու Ֆրեյզերն ասել է, որ այս քայլով ֆրանսիացիները ցուցադրում են «իրենց հոգեկերտվածքի խոր թշնամանքը անգլոսաքսոնական մշակութային գերիշխանության նկատմամբ»:

10:37 Եվրոպա | Երկուշաբթի 06.06.2011

  •  Տեքստ 
  • Դիտումը 964
  • 0

1 / 409

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ