Friday, 05 07 2024
Ահազանգել կանչել ու ծեծի են ենթարկել «ՀԷՑ»-ի 4 աշխատակցի
Փաշինյանը փորձում է ձևավորել Սահմանադրության վրա հիմնված, հասարակական պայմանագիր
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից զորավարժությունների հետաձգմանը
19:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:30
«Օրբանը Մոսկվայում չի ներկայացնում ՆԱՏՕ-ն, այլ միայն իր երկիրը». Ստոլտենբերգ
Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթաց դեռ չկա. Պեսկով
19:10
«Կիև և Մոսկվա մեկնելուց հետո հասկացել եմ, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից». Օրբան
19:00
Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ
18:50
Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին
ՌԴ-ն հանդես է գալիս ուկրաինական հակամարտության ամբողջական ավարտի օգտին՝ Մոսկվայի պայմաններով. Պուտին
18:30
«Օրբանը Զելենսկու ուղերձը չի փոխանցել Պուտինին». Ուշակով
Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը
18:10
Ուկրաինայի ԱԳՆ-ն վրդովված է Օրբանի Մոսկվա կատարած այցից
Պուտինի պայմանն Էրդողանի առաջ
17:50
Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը
Պուտինը հույս է հայտնել, որ Օրբանը կներկայացնի Ուկրաինայի իրավիճակի իր տեսլականը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը
Մեհրաբյան online
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ-ի ցանկությունները այս տարածաշրջանում բարի չեն. խնդիրները պետք է լուծվեն «3+3» ֆորմատում
ԱՄՆ-ն փորձում է Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար
Իրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը, Իրանի սկզբունքային արտաքին քաղաքականությունը չի փոխվում
16:40
Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացասաբար է արձագանքել Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած այցին
Ռուս-հայկական վերբեռնում կլինի՞
16:22
Քիր Սթարմերը նշանակվել է Միացյալ Թագավորության վարչապետ
Բաքուն սպասում է ավելի նպաստավոր առաջարկի. ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ ունի այլընտրանքներ
ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով
Բաքուն առևտրի է դրել խաղաղության պայմանագիրը. ձգձգման հետ աճում են ռիսկերը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների այցելել են Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին

Հունիսի 17-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը հանդիպեցին Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի` հատուկ քննչական ծառայության տնօրեն Ժիդրունաս Բարթկուսի և ծառայության տնօրենի տեղակալ, Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտի ղեկավար Ռութա Կազիլունիթեի հետ։

Այցի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչներին ներկայացվեց Լիտվայի հատուկ քննչական ծառայության գործունեության երեք ուղղությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, հակակոռուպցիոն կանխարգելում և հակակոռուպցիոն կրթություն, ինչպես նաև երկրում կոռուպցիայի դեմ պայքարի այլ ասպետկներ։ Ծառայությունը ստեղծվել է 1997 թվականին՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմին, սակայն կոռուպցիայի դեմ պայքարն առավել արյդունավետ իրականացնելու նպատակով այն սկսել է իր գործունեությունը ծավալել նաև հակակոռուպցիոն կանխարգելման ու կրթության ուղղությամբ։

2018 թվականից Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի կազմում ստեղծվել է նաև հակակոռուպցիոն վերլուծական ստորաբաժանում (Analytical Anti-Corruption Intelligence Department), որը միտված է բացահայտել երկրում տիրող զանազան կոռուպցիոն սխեմաներ։ Նշյալը հանդիսանում է ևս մի փաստարկ՝ հօգուտ կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները մեկ մարմնի կողմից իրականացնելուն, քանի որ ռեսուրսները բաշխվում են արդյունավետ, և նշյալ ստորաբաժանումն արդյունքում հանդիսանում է կապող օղակ կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուներում առկա խնդիրները վեր հանելու, վերլուծելու և երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունը բարելավելու ուղղությամբ։

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում հատկանշական է նաև այն, որ Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի կողմից, որպես կանխարգելիչ գործառույթ, իրականացվում է բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման վեթթինգ, այդ թվում՝ դատավորների։

Ծառայության տնօրենի տեղակալ, Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտի ղեկավար տիկին Ռութա Կազիլունիթեն նշեց, որ այդ գործընթացում բոլոր մարմիններից և տվյալների բազաներից հավաքագրվում է թեկնածուների վերաբերյալ տեղեկատվություն և դրա հիման վրա կազմված եզրակացությունը ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումն իրականացնող իրավասու մարմիններին, որոնք էլ կայացնում են վերջնական որոշումը։

Ամփոփելով՝ Ծառայության տնօրեն պարոն Բարթկուսը նշեց, որ ցանկացած երկիր պետք է որոշի երկրի հակակոռուպցիոն մարմնի մոդելը՝ ելնելով իր երկրի առանձնահատկություններից և համատեքստից։ Սակայն, ուղենիշային պետք է լինի երկրում առկա քաղաքական կամքի առկայությունը, որի իրական լինելու պարագայում լավագույն տարբերակը մեկ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալն է։ Նշյալը պարոն Բարթկուսը բացատրեց նրանով, որ մի քանի հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը կարևոր է նաև այն դեպքում, երբ դեռևս առկա է նշյալ մարմինների կողմից մեկը մյուսի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչները ևս ներկայացրեցին Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, այդ թվում կոալիցիայի հետևողականությունն ու ջանքերը Հայաստանում մեկ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մասնագիտական մարմին ստեղծելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում