Friday, 05 07 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ-ի ցանկությունները այս տարածաշրջանում բարի չեն. խնդիրները պետք է լուծվեն «3+3» ֆորմատում
ԱՄՆ-ն փորձում է Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար
Իրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը, Իրանի սկզբունքային արտաքին քաղաքականությունը չի փոխվում
16:40
Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացասաբար է արձագանքել Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած այցին
Ռուս-հայակական վերբեռնում կլինի՞
16:22
Քիր Սթարմերը նշանակվել է Միացյալ Թագավորության վարչապետ
Բաքուն սպասում է ավելի նպաստավոր առաջարկի. ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ ունի այլընտրանքներ
ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով
Բաքուն առևտրի է դրել խաղաղության պայմանագիրը. ձգձգման հետ աճում են ռիսկերը
Մեկնարկել է Վիկտոր Օրբանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ
Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը
15:10
Հունգարիայի վարչապետը ժամանել է Ռուսաստան
Պուտինի «տրոցկիստական ցատկը» չստացվեց. Բայդենը կօգնի՞ նրան
ԱԳՆ խոսնակը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի թեկնածությունը ներկայացնելու մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները». Տիգրան Ավինյան
ԱՄՆ պաշտպանելու է ՀՀ ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, կաջակցենք գերիների վերադարձին
ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ո՞վ է Միացյալ Թագավորության ապագա վարչապետը
Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ
ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
Շուտով ՌԴ-ում նոր դեսպան ենք ունենալու, սպասում ենք նշանակմանը. Ալեն Սիմոնյան
ԱՄՆ տարբեր դիվանագիտական գործիքներ ունի. մենք ակտիվ ներգրավված կլինենք խաղաղության գործընթացին
Զուշացե՛ք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ. սենատոր Ուիքերը՝ Ադրբեջանին
Գործընկերների հետ քննարկել ենք ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները, գերիների վերադարձի հարցը
ՃՏՊ Աշտարակի խճուղում, կա տուժած

Ճիշտ չէ դիտարկել ԲԴԽ-ի իրավասությունները վեթինգի իրականացման հարցում. ԲԴԽ-ն չի վայելում հանրային վստահություն. փորձագետ

Դատավորների վեթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին առանձին օրենք չի ընդունվի: Մինչդեռ նշենք, որ նույն Լիլիթ Մակունցը վերջերս մշտապես լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ վեթինգի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է։

Հակակոռուպցիոն փորձագետ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի խոսքերով՝ շատ զարմանալի էր այս հայտարարությունը, քանի որ Լիլիթ Մակունցն, ինչպես արդեն նշեցինք, վստահեցնում էր, որ վեթինգի վերաբերյալ նախագիծը մշակվում է։ «Ի սկզբանե մեր տեսլականն այն էր, որ հակակոռուպցիոն մարմինն իրականացնի վեթինգը։ Այն անկախ ունիվերսալ մարմինը, որը բավականաչափ վստահություն կունենա հանրության մոտ։ Մենք ասում էինք, որ, այնուամենայնիվ, եթե չի ձևավորվում այդ մարմինը, ապա կարելի է դիտարկել այլ հնարավորություններ, բայց այս դեպքում, կարծում ենք, որ ճիշտ չէ դիտարկել Բարձրագույն դատական խորհրդի իրավասությունները վեթինգի իրականացման մասով, որովհետև, նախ, ԲԴԽ-ն չունի հանրային վստահություն, իսկ վեթինգի իրականացման համար անհրաժեշտ է հանրային վստահություն վեթինգի իրականացման և այն իրականացնող մարմնի, անդամների նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ ԲԴԽ-ում տեղի ունեցած վերջին հայտնի փոփոխությունները բավարար չե՞ն, որ այդ կառույցի նկատմամբ հանրային վստահությունը բարձրանա, Սողոմոնյանը պատասխանեց. «ԲԴԽ-ն առաջին հերթին ինքը պետք է վեթինգի ենթարկվի, հետո նոր ինքը վեթինգ իրականացնի։

Իսկ փոփոխությունների մասով կարող եմ ասել, որ վերջին երկու թեկնածուների առաջադրումը եղել է բացառապես «Իմ քայլը» խմբակցության կողմից, այսինքն՝ արվել է այնպես, ինչպես նախկինում անում էր նախկին իշխանությունը։ Չկար համախոհություն, վստահություն, այդ պրոցեսին չէին մասնակցում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ստացվում է, որ միայն իշխող ուժի կողմից առաջադրված թեկնածուներն են առաջադրվում և ընտրվում։ Հետևաբար, այս պրոցեսից լուրջ արդյունքներ ակնկալել, գոնե այս փուլում, հնարավոր չէ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ուշագրավ է, որ առ այսօր չի հրապարակվել ոչ անցումային արդարադատության, ոչ վեթինգի մասով որևէ հայեցակարգ։ «Հիմա պարզվում է, որ վեթինգի մասին ոչ հայեցակարգ կա, ոչ նախագիծ, օրենք չի էլ լինելու առհասարակ, այլ վեթինգն իրականացնելու են երկու մարմին, որի դեպքում մի շարք հարցեր են առաջ գալու։ Մասնավորապես՝ պատասխանատվության մասով։ Հասկանալի չէ, թե որ գործողությունը որ մարմնի կողմից պետք է իրականացվի։ Եվ եթե չկա հայեցակարգ մի բանի վերաբերյալ, ապա չենք էլ կարող այդ պրոցեսից որևէ լուրջ արդյունք ակնկալել։ Ստացվում է, որ երկու շաբաթը մեկ կարելի է հայտարարել նոր գաղափարի մասին և այդ ուղղությամբ ոչ մի բան չանել։ Թերևս, պրոցեսների մասին կարծիք հայտնել հնարավոր կլինի, երբ լինի երկրում անցումային արդարադատության, դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի կողմից նշված ժամկետներին, թե իրենք ամեն ինչ անում են, որ արդեն աշնանը գործընթացը սկսվի հենց ԲԴԽ-ի կողմից, փորձագետը նշեց, որ գործնականում հնարավոր չէ 3-4 ամսում նման պրոցեսներ իրականացնել։ Նախ՝ մշակել հայեցակարգ, ապա նախագիծ, ստեղծել կոռուպցիայի կանխարգելման մարմին։ «Եվ քանի որ չկա նախագիծ, և մենք երաշխավորված չենք, որ վաղը կամ մյուս օրը չի լինելու նոր հայտարարություն վեթինգ իրականացնող կառույցի վերաբերյալ, ապա դժվար է ասել, թե ինչ ժամկետներում կարելի է դա կյանքի կոչել։ Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ նման հնչեղության օրենքները ընդունելուց առաջ լուրջ հանրային քննարկումներ պետք է անցնեն, որը կարող է տևել 1-2 ամիս։ Հետևաբար դժվար է ասել, որ հնարավոր է 3-4 ամսում արդեն սկսել վեթինգի պրոցեսը»,- ասաց հակակոռուպցիոն փորձագետը՝ վերջում հավելելով, որ իշխող ուժի հակասական հայտարարություններից հասկանալի է դառնում, որ իրենք առ այսօր փաստացի չունեն տեսլական, թե ինչ պետք է անեն և որ ճանապարհով գնան, որը շատ ցավալի է, քանի որ ամբողջ միջազգային հանրությունը, կառույցները պատրաստակամություն են հայտնել կառավարությանը նախանշված բարեփոխումների ճանապարհին, բայց հիմա տեղի է ունենում հակառակ գործընթացը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում