Քննչական կոմիտեն եւ իրավապահ մարմինները ունեն երկրում արդարություն հաստատելու առաքելություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին եւ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ երբ տեղի է ունենում խոսակցություն տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո այս ամբողջ խոսակցության համատեքստը կապվում է արդարության, արդարադատության հետ, որը չափազանց կարեւոր է մեր երկրի համար»,- նշել է նա։