Tuesday, 21 05 2024
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները

Մի՛ վիրավորեք մեր հեղափոխական ազգընտիր իշխանությանը, Տերունական աղոթքից Բեհեզեբուղի նման խրտնող գիսախռիվ իմքայլական պատգամավորին

«Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կգտվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք», -կառավարության վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարության առթիվ մի քանի հարց ուղղեցինք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հեղափոխությունից մեկուկես տարի անց հայտարարվում այս մասին։

– Մեկուկես տարի անց է հայտարարվում, քանի որ հիմա է առավել ակնառու դառնում, որ պետական համակարգը չի կարողանում ցանկալի արդյունավետությամբ աշխատել, ինչպես նաև՝ հիմա է «քարերը շպրտելու ժամանակը»… Արդյունավետ աշխատելու պարագայում` Վարչապետին հիմնավոր տեղեկանք կներկայացվեր, այլապես Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում իրեն թույլ չէր տա այդ տրամաչափով խոսել Կիբեռնետիկայի ֆակուլտետում հայ գրականություն մասին, ուր, ի դեպ, ես դասախոսում եմ, իսկ ինքն էլ առաջին անգամ հեռավոր 2007-ին քվերակվել է հենց Կիբեռնետիկայի ֆակուլտետում հայերեն անցածների հետ նույն ցուցակով: Վստահ եմ, որ նա ավելի քան խորությամբ է գիտակցում, որ գրականությունը Մուրացան կամ Կապուտիկյան չէ, այլ առաջին հերթին Ծրագիր՝ իր իսկ հիմնած Քաղաքացու օրն ի խորոց սրտի տոնելու ելքային տվյալով բուհավարտի կերպարով: Վստահ եմ, որ նա ավելի քան խորությամբ է գիտակցում, որ շատ էլ մեծ չէ տարբերությունը բարեհաճություն վաստակելու համար «տաբուռետկի՞ վրա» կարտասանվի ինչ-որ անհեթեթություն, թե՞ ինքնաշեն բեմահարթակի: Երիցս ճիշտ է Վարչապետը, երբ ասում է, որ հնարավոր չէ «նորմալ տեղեկատվություն ստանալ»: Անհրաժեշտ է ոչ գավառական, ոչ սիրողական, ոչ հեղափոխական տեղեկատվություն ապահովել Վարչապետից մինչև Կիբեռնետիկայի ֆակուլտետի գրականության ամենաետին դասախոսի ու բանվոր Պողոսի համար:

Կոնկրետ ի՞նչ բարեփոխումներ պետք է կատարվեն պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ և արդիական դարձնելու համար։

– Ձեր մեջբերած խոսքում Վարչապետը եզակի թվով ասաց, որ ինքն է ջարդելու, իսկ Դուք այլոց եք հարցնում: Դա պետք է հարցնել «անձամբ Վարչապետին և իր քաղաքական թիմին», որին «ՀՀ ժողովուրդը ձայն է տվել»: Գուցե նաև, Վարչապետի ասած, «նորմալ տեղեկատվություն» ապահովելուն կոչված Հանրային հեռուստատեսությանն է պետք հարցնել, որի եթերից վար չեն իջնում թերուսներն ու իրենց հրավիրյալ «տապարով շինված դեմքերը»: Թե չէ՝ ի՞նչ կարող է պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ և արդիական դարձնելու մասին ասել Կիբեռնետիկայի ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության դասախոսը կամ որևէ Պողոս: Այդպիսի հարցադրում անելով՝ մի՛ վիրավորեք մեր հեղափոխական ազգընտիր իշխանությանը, Տերունական աղոթքից Բեհեզեբուղի նման խրտնող գիսախռիվ իմքայլական պատգամավորին:

– «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը խոչընդո՞տ է այդ բարեփոխումներին, պե՞տք է փոխվի այն, թե՞ ոչ։

– Ո՞ր բարեփոխումներին: Բարեփոխման հստակ ծրագրի փիլիսոփայության անձամբ դեռ չեմ հանդիպել, թեև գուցե կա՝ պողոսներիցս ծածուկ: Եթե խոսքը, ասենք, ՀԴՄ կտրոնների մասին է, ապա բացառված չէ, որ հաջորդ տարի ավելի մեծ ցուցանիշեր կլինեն՝ «Հնգամյակը չորս տարում»: Տա Աստված, որ Վարչապետին իրոք հաջողվի ջարդել ոչ միայն նախորդ սպառված համակարգի խոչընդոտող մնացորդները, այլև այս մեկուկես տարվա ապահամակարգայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում