Tuesday, 28 07 2026
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Հնարավոր է երկրորդ փուլ. փորձեցինք հասարակությանը բաժան-բաժան չանել, բայց չհաջողվեց. ՀՅԴ-ն Արցախում ընտրություններին միայնակ կգնա

Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ Արտակարգ շրջանային ժողովը թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին: Վերջինս ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ է, Արցախի խորհրդարանում Դաշնակցություն խմբակցության քարտուղարը և մեկն այն անձանցից, որ օրերս հավանական այլ թեկնածուների հետ հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալ,  Դաշնակցություն խմբակցության անդամ Վահրամ Բալայանի հետ։

– Պարոն Բալայան, Դաշնակցությունը տևական ժամանակ հանդիպումներ ու քննարկումներ էր ունենում քաղաքական ուժերի, առանձին հավանական թեկնածուների   հետ։ Ինչո՞ւ չստացվեց  համաձայնության գալ, որ որոշեցիք  միայնակ գնալ ընտրությունների։

– Ընդհանուր առմամբ մենք այդ հանդիպումները երկու փուլով ենք  իրականացրել։ Առաջին փուլում ընդհանուր սկզբունքներն ենք փորձել համաձայնեցնել։ Եթե դուք նկատել եք, մեր հայտարարության մեջ այդ սկզբունքները գրված են։ Առաջին փուլում այդ հաջողությունը կար, այսինքն՝ գաղափարների շուրջ ընդհանուր կարծիք ձևավորվեց։ Բայց հետագայում՝ երկրորդ փուլում, երբ սկսեցինք փորձել որևէ հավանական թեկնածուի շուրջը հնարավորինս քննարկումներ կատարել, դա մեզ չհաջողվեց, որովհետև ամեն մեկը համախմբումն իր շուրջն է պատկերացնում։ Ելնելով այդ հանգամանքներից՝ մենք նպատակահարմար համարեցինք, որ մեր ծրագիրն իրականացնենք կուսակցական թեկնածուի միջոցով։ Միաժամանակ, ելնելով մեր կուսակցական ընկերների տրամադրությունից, երկրի առջև ծառացած  հազարումի մարտահրավերներից, մենք նպատակահարմար համարեցինք մեր թեկնածուին ներկայացնել։

– Դավիթ Իշխանյանը մեկն էր այն անձանցից, որ մասնակցեց վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Արդյոք արդեն այդ ժամանա՞կ  էիք որոշել, որ նա լինելու է Դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում։

Մենք երևի մեկ տարի առաջ անընդհատ մեր կուսակցական շրջանակներում տարբերակներ էինք քննարկում։ Եթե հիշում եք՝ մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր կուսակցական ընկերների շարքում կան մարդիկ, որոնք կարող են հավակնել այդ պաշտոնին։ Այդ ցանկում էր նաև Դավիթ Իշխանյանի անունը։ Մենք դա ունեինք, պարզապես ունենալով հանդերձ՝ ուզում էինք եղած թեկնածուներին հնարավորինս կոնսոլիդացնել, որպեսզի հասարակության համար ընտրություն կատարելը հեշտ լինի, ու հասարակությունը բաժան-բաժան չլինի։ Այդ հանգամանքներից ելնելով է, որ մենք մեկ տարուց ավելի է՝ բանակցում էինք, փորձում միջավայր ձևավորել, բայց մեր ցանկացածին չհասանք, դրա համար առաջին տարբերակը  իրականություն դարձրինք։ Բայց այն ժամանակ որոշված չէր, որ պետք է Դավիթ Իշխանյանը լինի, և ոչ  էլ որոշված էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա պետք է գնա։ Դավիթ Իշխանյանը Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է՝ առաջին պատասխանատուն,  Դաշնակցությունը նաև կարևոր ուժ է մեր հանրային կյանքում, իշխանություններն այդպիսով նպատակահարմար համարեցին, որ այդ հանդիպմանը նաև Դավիթ Իշխանյանը մասնակցի։ Այսինքն՝ ի դեմս Դավիթ Իշխանյանի՝ նաև Դաշնակցությունը ներկա լինի այդ հանդիպմանը։

– Ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Մամուլում  հրապարակված ինֆորմացիայի համաձայն՝ ֆավոիրտ է Արայիկ Հարությունյանը, նաև՝ Մասիս Մայիլյանն է վայելում հասարակական, դիվանագիտական սեկտորի աջակցությունը։ Դուք այս ամենի ֆոնին ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Ընդհանուր առմամբ Դաշնակցությունը 1988 թվականից սկսած մեծ դերակատարություն է ունեցել ազգային-ազատագրական պայքարի գործում։ Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այդ պետականության ստեղծման առաջին գծում  կանգնած է  եղել Դաշնակցությունը, Ազգային ժողովի մեծամասնությունը Դաշնակցությունից էր կազմված, երկրի ղեկավարը դաշնակցական է եղել։ Այսինքն՝ այս կուսակցությունն իր վրա այդ բեռը վերցրել է։ Ես հիշում եմ, թե դա ինչքան մեծ պատասխանատվություն էր։ Այն ժամանակ էլ ասում էինք, որ դա դժվար բան է, բայց անհնարինը հնարավոր դարձվեց։ Մեր ժողովուրդն այդ ամենը չի մոռացել, Դաշնակցությունը պետք է այս երկրին, պետականության կայացմանը։ Այսօր էլ մենք բավականին բարդ ժամանակներում ենք ապրում՝ Արցախյան հիմնահարցի շուրջ քննարկումներ, պատերազմի վտանգ։ Հազարումի խնդիրներ կան, ու ես կարծում եմ, որ ժողովուրդն այդ վստահությունը կտա Դաշնակցությանը՝ վստահ լինելով, որ Դաշնակցությունը այն միակ կազմակերպված ուժն է, որ կարող է ժողովրդին իր  շուրջը համախմբել ու դիմակայել ապագա մարտահրավերներին։ Այս տեսանկյունից  մեր հնարավորությունները մեծ են։ Ինչ վերաբերում է ֆավորիտ թեկնածուին, ասեմ, որ այս ընտրությունները յուրօրինակ են լինելու, սա մի նոր իրավիճակ է, և հենց սկզբից կանխորոշված չէ, թե ով պետք է լինի, ինչպես պետք է լինի։ Հանրությունն իր քվեն կտա և  ում կվստահի՝ նա էլ թող կառավարի երկիրը, մնացածներն էլ կօժանդակեն, որ հարթ ու հանգիստ լինի այս երկրում ապրող ժողովրդի կյանքը։

– Չե՞ք կարծում, որ թեկնածուների այսպիսի առատության պայմաններում ձայները կփոշիանան, և երկրորդ փուլ կլինի։

– Ամենայն հավանականությամբ երկրորդ փուլ իսկապես կլինի։ Այո՛, թեկնածուները շատ են, դա էլ ունի կարևոր նշանակություն, հասարակության մի շերտը մեկին է  համակրում, մյուսը՝ երկրորդին, մյուս շերտն էլ՝ երրորդին։ Այս տեսանկյունից իսկապես երկրորդ փուլի հնարավորությունը շատ հավանական է, և դա նորմալ է, դրա մեջ վտանգավոր ոչինչ չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում