Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Վարչապետը պետք է դուրս գա իր մենակությունից. Ժամանակն է «ես»-ից անցնել «մենք»-ին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Դուք Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական անցյալում բավականին ծանրակշիռ տեղ զբաղեցրած գործիչ եք, 2019թ. ի՞նչ տպավորություն է թողել Ձեր կյանքում, միգուցե նաև քաղաքական կյանքում:

– Տպավորությունը խայտաբղետ է. առաջին հերթին հենակետային իրականությունը, որը շատ կարևոր է և չպետք է մեր գիտակցությունից հանել, այն է, որ մեր նորագույն պատմության ընթացքում ունենք ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված դե յուրե իշխանություն և դե յուրե ընդդիմություն: Հետայսու մեր բոլոր գնահատականները, քննադատությունները, բողոքները ուղղվելու են դե յուրե իշխանությանը և դե յուրե ընդդիմությանը:

– Աշխարհի կարգն է այդպես:

– Մինչև հիմա մենք չենք ունեցել այդ իրականությունը և վարժ չենք: Այժմ ակնկալիքների նշաձողը շատ բարձր է դրված և հետհեղափոխական այս իշխանությունն ունի շատ բարձր հանձնառություն և պատասխանատվություն: Մենք զորակցել ենք նոր Հայաստանի իրացմանը (6 տարի առաջ Հանրապետության հրապարակում «Ժառանգության» ուղեկցությամբ է, որ այդ երդումը կատարեցինք), համեստաբար զորակցել ենք հեղափոխությանը՝ առանց ավելորդ խոսքի, առանց խոսափող խլելու, մենք ժողովրդի հետ ձուլվեցինք, պարկեշտաբար մասնակցեցինք, բայց հաջորդ տարվա ընթացքում մենք կլինենք մի քիչ ավելի բողոքավոր, որովհետև մեր սպասելիքները չեն իրականանում:

– Այսինքն՝ փոշմանե՞լ եք, որ աջակցել եք:

– Ո՛չ, չենք փոշմանում, պարզապես մենք ասում ենք, որ արդեն մենք՝ որպես ընդդիմադիր պետք է հանդես գանք, որպես նոր Հայաստանի ջատագովներ, որովհետև մեր գործընկերների ասած խոսքերը և նրանց գործերն ինչ-որ տեղ չեն համապատասխանում:

– Այսինքն՝ կառավարության աշխատանքում թերություննե՞ր եք նկատում:

– Մենք ունենք ժողովրդի կողմից ընտրած իշխանություն, ինչը հրաշալի իրականություն է, և իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, հաջորդ ընտրություններին, երբ նրանք պետք է վերընտրվեն կամ փոխվեն, ժողովուրդը պետք է որոշի՝ սխալ է արել, թե ճիշտ է արել: Եվ հիմա, երբ մի քանի օր առաջ գործող վարչապետը պոռթկաց և զգացմունքային ասաց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, միգուցե ոմանք ասում են՝ զգացական է, բայց դա ահազանգային ինքնախոստովանանք է, որ ինչ-որ բան այն չէ: Բայց դա այն համակարգն է, որն իր պատասխանատվության տիրույթում է, և նա այդ ահազանգին համապատասխան պետք է դուրս գա իր մենակությունից և այլևս չասի՝ ես պիտի ջարդեմ այդ համակարգը, որի պատասխանատուն ես եմ: Այլևս «ես» չպետք է ասենք, պետք է ասենք՝ «մենք»: Հայ ժողովուրդն է բերել այս պահը, տասնամյակներ շարունակ մենք ենք բերել նոր Հայաստանի սկիզբը և պայքարել դե յուրե իշխանության համար, և, այո, 2020թ. ընթացքում պիտի կատարենք այս անցումը դեպի «մենք»-ը և ունենանք ներքին և արտաքին հարաբերությունների այն ծրագրերը և օրակարգի իրացումը, որոնք առաջարկել է հեղափոխությունը և նոր Հայաստանը: Ինչ վերաբերում է սպասելիքներին, «Ժառանգությունը» և անձամբ ես հաջորդ տարի կասենք, թե մեր կարծիքով՝ որտեղ է կառավարությունը թերացել արտաքին և ներքին հարաբերություններում:

– Դուք այսօ՞ր եք վարչապետին կոչ արել, որ հանրության հետ երկխոսություն պետք է սկսել և խախտել միայնությունը: Ի՞նչ միայնության մասին է խոսքը:

– Ուրբաթ օրն եմ այդ կոչն արել: Երբ որ վարչապետը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ համակարգը գնում է իր և հեղափոխության դեմ, դա արդեն վերջին շրջանում կուտակված էներգիայի պոռթկումն էր, և արդեն ակնհայտ է, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ կախված է մեկ հոգուց: Մենք պետք է հասկանանք, որ գնում ենք դեպի անհատի, և որ առավել վտանագավոր է, դեպի պետության տապալման: Երբ որ ամեն ինչը կախված է մեկ հոգուց, դա սխալ է, պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ դա վատ է և՛ իր համար, և՛ մեր պետության համար: Եվ այդ հատվածապաշտությունը, այդ պարտիզանությունը միայն Դաշնակցության գաղտնի ժողովում ասված մի բան չէ, դա իշխանության մտայնության խնդիր է. մենք պետք է դուրս գանք պարտիզանության մտայնությունից, և ես կոչ եմ արել, որպես վաղեմի բարեկամ, որ պետք է անցնենք հերթական լուծումների, հերթական ընտրությունների, հերթական ամեն ինչի, և հասկանանք, որ այս քաղցր, հիանալի իրականությունը, որ մեր ժողովուրդը բերել է, մեկ հոգու նվաճումը չէ, սա համազգային նվաճում է, և պետք է հանրակարգային, ինստիտուցիոնալ լուծումների անցնենք: Իշխանությունը պետք է անձնակենտրոն պահից դուրս գա, մի քիչ ժուժկալ, պարկեշտ ու զուսպ պետք է ապրի՝ հեղափոխական իրենց իսկ խոստումներին համապատասխան: Ընդդիմությունը պետք է դուրս գա ինքնահավանությունից: Նոր տարվա ընթացքում գուցե կտեսնենք նոր կոնսոլիդացիաներ, «Ժառանգությունը» մի քիչ ավելի ակտիվ կլինի, հին և նոր ընդդիմությունները պետք է հասկանան, որ միայն իրենք չէ, որ ամեն ինչ գիտեն, և ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն «սև և սպիտակ» արհեստական մատուցված երկընտրանքը չէ, որ պետք է առաջնորդի:

– Արհեստական մատուցվա՞ծ: Դուք ո՛չ «սև»-ում կաք, ո՛չ «սպիտակ»-ում:

– Այո, «սև-ը և սպիտակը» արհեստական մեթոդաբանություն է: Եվ նախկին իշխանության ներկայացուցիչները, ոչ մի «քավարան» չանցած՝ եվրոպաներ են գնում՝ որպես ժողովրդավար ընդդիմություն ներկայանալու, խոսում են ժողովրդավարությունից…

– Դե նրանք ինչ-որ բան գոնե անում են, «Ժառանգությունը» ոչինչ չի անում:

– Մենք ներկա ենք. շատ անհարմար իրավիճակ է. աշխարհը շուռ է եկել, իշխանության է եկել հետհեղափոխական ժողովրդավար իշխանությունը՝ մեր ընկերներն են եկել իշխանության, և իրենք, փոխանակ «ցանցը լայն գցելու», նաև իրենք են դարձել պարտիզաններ և հատվածապաշտ մոտեցում են ցույց տալիս, իսկ նախկին իշխանությունները, առանց մեղքերի թողության, ներկայանում են որպես ժողովրդավարներ, և կեղտոտ լվացքը, որի մասին բողոքում են, իրենք են դուրս հանում, իսկ մեջտեղը մնում է ազգային հարցը, ագրեսիվ Թուրքիան, Արցախի հիմնախնդիրը և այլն: Վտանգավոր իրավիճակի մեջ ենք, և փոխանակ ներդաշնակության, ընդհանուր հայտարարի տանեն մեր հասարակությանը, կրկին բևեռացման վտանգ կա, այդ հարցերը պետք է լուծվեն:

– Արդյո՞ք Դուք դժգոհ եք նաև նրանից, որ քաղաքական նոր թիմը ձեր աջակցությանը չի դիմում, թեև Դուք պատրաստակամ եք:

– Ո՛չ, ամենևին: Մենք ի սկզբանե առաջին, երկրորդ գծում ենք եղել, պայքարել ենք առանց արյան, դուռ ենք բացել ուրիշների համար… Հիմա Նիկոլը թող առաջ տանի, թող ինքն էլ, ՔՊ-ն էլ հասկական, որ իրենցից հետո էլ ուրիշները պիտի լինեն… Թող ժպտան, չնախանձեն, թող ուրախ լինենք, երջանկանանք ուրիշի հաջողությամբ, անպայման չէ, որ ես լինեմ: Մենք միշտ պատրաստ ենք օգնելու… Ուրիշ գործիչներ էլ կան, որ պատրաստ են օժանդակելու: Իշխանությունը պետք է կուսակցական ցանցից դուրս գա: Մուլտիդիսցիպլինար ցանց պետք է գցվի, կառավարման ճգնաժամ կա… Մեզ մոտ միշտ եղել է կուսակցական նեղ մի ուղղահայաց, դա չի ջարդվել, շարունակվում է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում