Friday, 17 05 2024
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան

Սերժ Սարգսյանի օրհնությամբ Վանեցյանն ու Բալասանյանը կմիավորվեն

Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է թույլատերի սահմանագիծը։ Իհարկե արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, դեռևս անցած տարվանից կանխատեսելի էր, որ գեներալը վաղ թե ուշ պատերազմ է հայտարարելու Երևանի իշխանություններին։

Իրականում կարմիր գիծը տրորվել էր դեռևս 2018 թ․ հուլիսին, պարզապես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակը թույլ չէր տալիս բացել բոլոր փակագծերը։ Հաշվի առնելով այս արհեստական խոչընդոտի առկայությունը՝ Բալասանյանն ամեն ինչ արեց պաշտոնազրկվելու համար, ինչն ի վերջո թույլ տվեց նրան դիրքավորվել և խրամատավորվել ընդդեմ Հայաստանի կառավարության։

ԱԱԽ քարտուղարի պաշտոնում Բալասանյանը վերահսկելի էր ու կանխատեսելի։ Նախկինում պաշտոնական Ստեփանակերտի նկատմամբ քաղաքական ու վարչական ռեսուրսների գործարկմամբ հաջողվում էր կաշկանդել ու սահմանափակել նրա վտանգավորության աստիճանը։ Իսկ այժմ նա անկառավարելի է ու անկանխատեսելի, քանի որ չկա այնպիսի մի գործիք, որի միջոցով հնարավոր կլինի կարգի հրավիրել Քոչարյանի ու Սարգսյանի սիրուց կուրացած և բոնապարտիստական հովերով տարված անհնազանդ գեներալին։

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ ներկայումս Վիտալի Բալասանյանը երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծանր հրետանին է՝ առաջնային հարվածային ուժը, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հողին հավասարեցնել Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ու հետհեղափոխական իրականությունը։ Դեռևս պաշտոնավարման շրջանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն արդեն վաղուց դուրս էր եկել իր բուն լիազորությունների շրջանակից և քիթը քաղաքականության և քաղաքական անցուդարձերի մեջ էր մտցնում: Նույնիսկ փորձում էր քաղաքական ստվերային թիմ ստեղծել ու առաջ քաշել իր համար նախընտրելի քաղաքական օրակարգերը: Կարծիք կա նաև, որ նա կապեր էր հաստատել նախկին ռեժիմի ներկայացուցիչների՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Ամենայն հավանականությամբ բոլորվին վերջերս գեներալ դարձած չեկիստը փորձում էր տապալել Փաշինյանի վարչակազմն ու իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Ինչպես տեսնում ենք Վանեցյանը լրջագույն քաղաքական ամբիցիաներ ունի և որևէ կերպ կանգ չի առնելու: Սա իհարկե լրջագույն մարտահրավեր է, որը սպառնում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին։ Բալասանյանն ու Վանեցյանը  ինչ-որ ծախված լրագրողներ կամ էլ Վազգեն Մանուկյանի Վերնատան թոշակառու քաղաքական գործիչներից չեն։ Մենք գործ ունենք մարտական լուրջ ուղի անցած հրամանատարի և չեկիստական աշխատանքի լրջագուն փորձով անհատի հետ, որոնք տիրապետում են չափազանց ազդեցիկ ռեսուրսների և ի զորու են համախմբել մարդկային որոշակի խմբերի ու տանել իր ետևից։

Իրերի այսպիսի դասավորությունը պարարտ հող է նախապատրաստում Երևանի ու Ստեփանակերտի առանց այն էլ սրված փոխհարաբերությունները էլ ավելի սրելու համար։ Ծայրահեղություն չի լինի, եթե նշենք, որ խոսքն ընդամենը փոխհարաբերությունների թեթև լարման մասին չէ, այլ տևական հակամարտության, որի մեջ կարող են ներքաշվել Հայկական երկու Հանրապետությունները։ Չէ՞ որ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի հարցազրույցով Արացախի նախագահի թեկնածուներին կոչ էր արել առճակատման մեջ մտնել Երևանի իշխանությունների հետ: Վստահաբար այդ կոչի հասցատերը առաջին հերթին հենց Վիտալի Բալասանյանն է:

Եվ այսքանից հետո  նրանք խոսում են Հայաստան-Արցախ համերաշխության և միասնության մասին՝ դատապարտելով պառակտման և տարանջատման ցանկացած փորձ: Բայց խոսել արժեքի մասին ամենևին էլ չի նշանանում լինել այդ արժեքի կրողը, քանի որ նրանք հայկական երկու հանրապետությունների միասնության և համերաշխության առաջնային հակառակորդներն են: Բալասանյանն ու իր կողմնակիցներն իրենց քայլերով ամեն ինչ անում են նոր կոնֆլիկտ սանձազերծելու և շահեկան իրավիճակից օգտվելու, քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: Ցավոք, կոնֆլիկտի սանձազերծման առաքելությունն իր վրա է վերցրել Արցախի հերոսը, որն ամեն ինչ անում է Քոչարյանին ու Սարգսյանին ծառայելու և Հայաստանի իշխանություններին հողին հավասարեցնելու համար: Չէ՞ որ նա Փաշինյանին մեղադրում է սահմանադրական կարգի տապալման և բազմաթիվ այլ մահացու մեղքերի մեջ։ Ամենայն հավանականությամբ Բալասանյանը չի հասկանում, որ իր գործունեությամբ կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի անվտանգությունը:

Իրականում գործ ունենք չափազանց խորը մի անդունդի հետ, որը բաժանում է հայկական երկու պետություններին։ Եվ այդ անդունդի հեղինակներն են Բալասանյանը, Սարգսյանն ու Քոչարյանը, որոնց շարքերը համալրլեց նաև նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վստահաբար մոտ ապագայում Վիտալի Բալասանյանն ու Արթուր Վանեցյանը միավորելու են իրենց ուժերը և դա տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի օրհնությամբ և քավորությամբ:

Պետք է արձանագրենք, որ սա զուտ ներհայկական գզվռտոց չէ և շատ ավելի լայն ու մեծ տարածություն ընդգրկող գործընթաց է։ Նրանք փաստացի հնարավորություն են շնորհում այլ պետությունների միջամտել Հայաստանի ու Արցախի ներքին գործերին։ Սա ազգային անվտանգության խնդիր է, մեծագույն սպառնալիք, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել։

Չի բացառվում, որ այդ գործիչները արդեն իսկ համագործակցում են արտաքին ուժերի հետ, չէ՞ որ հանուն Փաշինյանի տապալման ոչնչի առջև չի կարելի կանգ առնել, նույնիսկ այլ պետությունների գիրկը թռնելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում