Friday, 17 05 2024
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Դիմադրությո՞ւն, թե՞ դիմադրության հաղթահարում. խորհրդակցություն ԱԱԾ-ում

Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել լայն խորհրդակցություն՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել են անվտանգության մարտահրավերներին ավելի արդյունավետ հակազդելու հարցերն ու տրվել համապատասխան հանձնարարականներ: Դեկտեմբերի 16-ին տարածված տեղեկությունը հատկանշական է նախորդ շաբաթավերջին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ կառավարման ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց ինքը «կջարդի» այդ դիմադրությունը: ԱԱԾ խորհրդակցությունն այդ ֆոնին դառնում է իսկապես խորհրդանշական, սակայն նաև մեկ այլ ասպեկտով: Բանն այն է, որ դրանից հետո եղան, այսպես ասած, հեղափոխությանը մոտ կանգնած շրջանակներից ներկայացուցիչներ, որոնք հաստատելով վարչապետի գնահատականը, հայտարարեցին նաև, որ հեղափոխությանը դիմադրող օղակներից են, օրինակ, իրավապահ կառույցները, այդ թվում՝ ԱԱԾ-ն:

Այդ գնահատականների համատեքստում գուցե հարց է առաջանում՝ ԱԱԾ-ում անցկացված լայն խորհրդակցությունը հեղափոխությանը «դիմադրությա՞ն», թե՞ այդ դիմադրությունը «ջարդելու» շարքից է: Մյուս կողմից պետք է արձանագրել, որ առնվազն տարօրինակ ու վտանգավոր է մտածել, որ ԱԱԾ-ն կարող է լինել հեղափոխության դիմադրության շարքում: Դա առնվազն կարող է նշանակել, որ երկրում կամ երկիշխանություն է, կամ անիշխանություն: Երկու դեպքում էլ իրադրությունը իսկապես վտանգավոր է իր բնույթով: Ինչի՞ հետ գործ ունի հանրությունն այդ առումով, դա պետք է թերևս որոշակիանա: Որովհետև, ի վերջո կան մարդիկ, որոնք, լինելով հենց այսպես ասած հեղափոխության ճամբարից, դրան մոտ կանգնած, իսկ որոշ դեպքերում անգամ իշխանությանը մոտ կանգնած, իրավապահ համակարգն ու ԱԱԾ-ն հռչակում են «հակահեղափոխության» բաստիոն կամ օջախ, դրանով իսկ ձևավորելով որոշակի հանրային կարծիք կամ մտայնություն, էլ ավելի խորացնելով բավականին վտանգավոր հետևանքներ կամ հեռանկար պարունակող իրողությունը:

Ըստ այդմ, ակնառու է այդ հարցում վարչապետի որոշակի գնահատականն ու պարզաբանումը՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ինչի հետ գործ ունի հանրությունը: Այն, որ այդ համակարգերը ունեն ռեֆորմի կարիք, չի կարող հերքել ոչ ոք: Սակայն մի բան է ռեֆորմի կարիքը, անհրաժեշտությունը, մեկ այլ բան, երբ փաստացի անվստահություն է քարոզվում հանրության ու իրավապահ համակարգի միջև: Մի բան, որը տարբեր նաև օբյեկտիվ պատճառներով կար մինչև հեղափոխությունը՝ դրանից բխող, իհարկե, պետության համար վտանգավոր հետևանքով ու հեռանկարով, և որը թվում է թե հեղափոխության արդյունքում հաղթահարված խնդիր էր, և վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ, կարծես թե, վերականգնման փուլում էր: Այժմ պատկերը կամ տրենդը ցուցաբերում է փոփոխության միտում և ակնառու է, որ այստեղ խնդիր կա, որը հստակեցնելու պատասխանատվությունը քաղաքական իշխանության դաշտում է, քանի որ հանրության ու իրավապահների միջև անվստահության խորացումը, համենայնդեպս, չի ծառայելու պետությանն ու հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում