Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Լավ միտք և տաք գաղափա՞ր, թե՞ լավ հաց և տաք տեսարաններ. ընդդիմության խիտ և թեժ դիլեման

Ընդդիմադիր դաշտում որևէ մրցակցության, նոր հայտնի գոյություն ունեցող ուժերի և ձևաչափերի հանդեպ զգայական արձագանքն ու անգամ ընդվզումը, իրավիճակային առումով, միանգամայն հասկանալի երևույթ է: Հեղափոխությունից հետո ընդդիմության ձևավորման համար պայքարը բավականին թեժ է և խիտ, ու էլ ավելի է այդպիսին լինելու՝ մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը, թերևս, մրցակցային քաղաքականության ակնկալիքն է, որ ունեն քաղաքական հայտ ներկայացնողները: Խորքային առումով, սակայն, զգայական արձագանքն ու ընդվզումը՝ ամեն մրցակցի հայտնվելուն, կամ ընդհանրապես եղած մրցակցությանը զուգահեռ, խոսում է ավելի շուտ որևէ ուժի մրցակցային թերությունների, քան առավելության, թուլությունների, քան վստահության մասին: Հատկապես երբ խոսքը վերաբերում է մրցակցային քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու պատրաստ ուժերի համար, որոնց ակնկալիքը հանրային վստահությունը, հանրային քվեն, հանրային աջակցությունն է և ոչ թե իշխող որևէ ուժի հետ ստվերային, կուլիսային պայմանավորվածությունն ու, ըստ այդմ էլ, սեփական քվոտայի համար մրցակցելը: Որովհետև, եթե խոսքը հանրային վստահության վրա հիմնված քաղաքական պայքարի, մրցակցության մտայնության մասին է, ապա այդտեղ մրցակցային առավելությունը պետք է լինի ոչ թե որևէ մրցակցի հանդեպ սև քարոզչությունը կամ հակաքարոզչության տաղանդը, այլ հանրությանն արվելիք առաջարկների հետաքրքրությունը, գրավչությունը, ներառականությունը, հեռանկարայնությունը և այդօրինակ այլ հատկանիշներ:

Անկասկած է, որ հակաքարոզչությունը, միմյանց դեմ հռետորաբանությունը, միմյանց՝ ոչ միայն իշխանության հասցեին ընդդիմախոսությունը քաղաքականության անքակտելի մաս է և հնարավոր չէ հեռանալ դրանից կամ չեզոքացնել այն: Միևնույն ժամանակ, իհարկե, շատ կարևոր է, թե ինչ մշակույթի շրջանակում է տեղի ունենալու այդ ամենը՝ անմնացորդ հիստերիայի և լալահառաչությա՞ն, թե՞, այդուհանդերձ, հիմնավորվածության ու փաստարկվածության դաշտում: Բայց և այնպես, եթե մենք կուլիսային, ստվերային, «պլանային» քաղաքականությունից պետք է անցում կատարենք արդիական, հանրային քաղաքականության դաշտ, որտեղ ամեն ինչ որոշվում է հանրության ձայնի համար մրցակցությամբ, գերակշռողը չի կարող չլինել հանրության հետ հարաբերությունում սեփական գույնը մատուցելու կարողությունը, ոչ թե որևէ մրցակցի գունազրկելու կամ սևով ներկելու հնարամտությունն ու հաճախ նույնիսկ անամոթությունը: Հարցն իրապես սկզբունքային է, թե ինչի վրա է կառուցվելու հայկական արդիական քաղաքականությունը կամ, այլ կերպ ասած՝ նոր Հայաստանի քաղաքականությունը:

Միաժամանակ, խնդիրն անշուշտ ունի զուգահեռ, որովհետև շատ կարևոր հանգամանք է և այն, թե ինչպես է քաղաքականությունը չափելու և գնահատելու հանրությունը: Եթե այն գնահատվում է «հաց և տեսարաններ» հայտնի հռոմեական սկզբունքով, ապա աներկբա է, որ մշտապես կգտնվեն «լավ հաց» և «տաք տեսարաններ» մատուցողներ: Այլ կերպ ասած, կձևավորվի առաջարկի և պահանջարկի հայտնի առևտրային հարաբերակցությունը, ինչի հետևանքով, որպես կանոն, քաղաքականությունը վերածվում է պարզ առևտրի: Ըստ այդմ, երբ հանրությունը հետագայում դժգոհում է ներքաղաքական հարաբերությունների հենց այդ բնույթից, երբ որպես կանոն դառնում է «լավ հաց» ու «տաք տեսարանների» սպառող և վերածվում է դրա արդյունքում ծնվող քաղաքական առևտրի մանրադրամի, պետք է մշտապես հիշի քաղաքական պահանջարկի համար ունեցած պատասխանատվության մասին, չդնելով այն լոկ առաջարկ ներկայացնողների վրա: Ի վերջո, քաղաքական արդիականացումը այդ իմաստով, այսպես ասած, երկկողմ երթևեկություն է, և միմյանց պետք է ընդառաջ գնան հանրային քաղաքականության պահանջ ունեցող ուժերն ու հանրությունը: Իհարկե, անհրաժեշտ է շեշտել կարևոր հանգամանքը՝ էլիտայի պատասխանատվությունը, ինչը բոլոր դեպքերում պետք է լինի գերակա, որովհետև պատասխանատու էլիտաներն են ի վերջո առաջացնում հանրության հանդիպակաց պատասխանատու շարժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում