Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Ռոբերտ Քոչարյանը դժգոհ է պաշտպանությունից. նրա անվստահությունը

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի նախօրեին արած հայտարարությունը, որ կարող են բացել նոր կուսակցություն, ըստ երևույթին մինչ այժմ եղած կուսակցությունների և հասարակական-քաղաքական նախաձեռնությունների գործունեությունից Ռոբերտ Քոչարյանի դժգոհության արդյունքն է: Խոսքն իհարկե այն ուժերի մասին է, որոնք գործում են երկրորդ նախագահի պաշտպանության և քաղաքական պլանների ուղեծրում: Նրանցից անշուշտ ոչ բոլորն են, որ «հոգու պարտք» ունեն երկրորդ նախագահի առաջ, մի շարք ուժեր նրա պաշտպանության դիրքում են, սակայն ոչ՝ ազդեցության գոտում, և զբաղվում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ ընդամենը սեփական խնդիրները լուծելու համար, այնքանով, որքանով դրա համար պետք է պաշտպանել նրան: Եթե պետք լինի հակառակը, ապա միանգամից կարող են անել նաև հակառակը՝ թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին:

Չի բացառվում նաև, որ երկրորդ նախագահի պաշտպանության դիրքում այդ իմաստով ավելի շատ են հենց այդպիսի ուժերը, և Ռոբերտ Քոչարյանը ծրագրում է ունենալ իր կուսակցությունը, որին կվստահի և չի սպասի հարված թիկունքից:

Այդպիսով, Լևոն Քոչարյանի հայտարարությունը ստանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության դիրքում «խրամատավորված» ուժերի հանդեպ անվստահության իմաստ, որն արտահայտվում է կամա թե ակամա: Անվստահություն և դժգոհություն եթե ոչ նույնիսկ նրանց հուսալիության, ապա առնվազն արդյունավետության առումով:

Միևնույն ժամանակ այստեղ անշուշտ կա Ռոբերտ Քոչարյանի համար պաշտպանական և մարտավարական գլխավոր խնդիրը՝ մրցակցությունը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ: Անկասկած է, որ կա կալիբրի խնդիր, և Ռոբերտ Քոչարյանը նախկին իշխող համակարգում Սարգսյանի հետ ազդեցության համար պայքարում ունի այդ խնդիրը: Ըստ այդմ՝ նրա համար անհրաժեշտություն է դիտվում ստեղծել ուժ, որն արդեն անմիջականորեն կասոցացվի իր հետ և կստանա այն կալիբրը, որով երկրորդ նախագահը ի վիճակի կլինի նախկին իշխող համակարգի շրջանակում ազդեցության, ըստ այդմ նաև՝ ներքաղաքական կյանքում դրա առնվազն պաշտպանական կապիտալիզացիայի համար շատ թե քիչ լրջորեն մրցակցել երրորդ նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում