Tuesday, 28 07 2026
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Զարմանալի է՝ ինչու է «Լուսավոր Հայաստանը» վիրավորվում․ պետք էր մտածել դաշինք կազմելուց առաջ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը շեղվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գծից. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանին և քաղաքագետ Աղասի Մարգարյանին:

Աղասի Մարգարյանը տարօրինակ է համարում, որ «Լուսավոր Հայաստանը» ցավով է ընդունում «Լույս» խմբակցության նկատմամբ հնչեցված քննադատությունը. «Այդ մասին պետք էր մտածել ավելի վաղ՝ մինչ խմբակցություն ձևավորելը և Երևանի ավագանու ընտրություններին դաշինքով գնալը»:

Նա տարօրինակ է համարում նաև «Լույս» խմբակցության և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հարաբերությունները. «Կուսակցությունը պետք է պատրաստ լինի հարվածներին դիմակայելու: Ցանկալի է, որ ձևավորվի քաղաքական պատասխանատվության մշակույթը»:

Անդրադառնալով Երևանու ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու կուսակցության որոշմանը՝ Աղասի Մարգարյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ավելի ճիշտ է նրան հետ կանչե՞լը, թե՞ խմբակցությունն ավելի բարձր նշաձողի բերելը»:

Սուրեն Պետրոսյանն էլ կարծում է, որ հաճախ ամենաթողությունը և անպատասխանատվությունը բնորոշվում են որպես ժողովրդավարություն. «Իրականում ընդդիմությունը իշխանության հայելային արտապատկերումն է»:

Համեմատելով նախկին և ներկա իշխանությունները՝ քաղաքագետը նշեց. «Եթե նախկին իշխանությունները տենչում էին ունենալ, իշխում էր ունենալու ոգին, ներկա իշխանությունների մեջ իշխում է թվալու ոգին. բոլորը փորձում են թվալ, այլ ոչ երբեք՝ լինել. փորձում են թվալ ավելի լիբերալ, ավելի ժողովրդավար, սակայն իրականում որևէ մեկը դրա կրողը չէ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում