«Գիտեք ինձ մոտ արդեն դեժավյուի տպավորություն է, որ մենք վերադառնում ենք այն ռեժիմին, այն կարգերըլ որտեղից մազապուրծ փախչում էինք, մասնավորապես մամուլի և հեռուստատեսության հանդեպ վերաբերմունքի առումով»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով Հանրային հեռուստաընկերությանը տրվելու է վճարովի գովազդ հեռարձակելու թույլտվություն՝ մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողությամբ: