Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Թուրքիայում դժվար է լինել Հայոց պատրիարք. Մաշալյանի հայտարարությունը հստակ մեսիջներ է պարունակում

«Ուզում եմ ընդգծել, որ սա հայտարարություն չէր, այլ հարցազրույցի ընթացքում հնչած հարցի պատասխան, ուստի պատրիարքը չէր կարող այդ մասին չխոսել, եթե հարց էր հնչել: Իսկ հարցազրույցը տրվել էր Sabah իշխանամետ թերթին, արդեն պարզ է, որ ըստ այդմ էլ պետք է Սահակ Մաշալյանն իր պատասխանը տար… Պետք չէր այդքան բուռն արձագանքել կամ քննադատել պատրիարքին, քանի որ նրա օգտագործած բառապաշարը բավականին դիվանագիտական էր՝ նախորդների հետ համեմատած: Բացի դրանից՝ կան բազմաթիվ տողատակեր, որոնք հաշվի չեն առնվում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անահիտ Վեզիրյանը՝ անդրադառնալով Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի արձագանքին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն իր հերթին շեշտեց, որ Թուրքիայում բավականին բարդ է լինել Պոլսո Հայոց պատրիարք: Բացի դրանից՝ պատրիարքը պատասխանատու է ավելի քան 50 հազար հայի անվտանգության համար, ուստի նա չէր կարող այլ բան ասել: «Պատրիարքը բավականին դիվանագիտորեն արտահայտվեց, նա չի ասել, որ ԱՄՆ-ն չպետք է նման բանաձև ընդուներ»:

Վեզիրյանը, որը ներկա է գտնվել Պոլսում պատրիարքի ընտրություններին, նշեց նաև, որ դրանք բավականին հանգիստ են անցել՝ չնայած լարված գործընթացին: Հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Մաշալյանից, նա պատասխանեց. «Համայնքի այն հատվածը, որը մասնակցել է ընտրություններին, մեկ ակնկալիք ունի Մաշալյանից՝ միասնություն և խաղաղություն համայնքի ներսում, որը շատ կարևոր է: Եթե մենք այլ ակնկալիքներ էլ ունենանք Մաշալյանից, նա այդ ամենը չի կարող իրականացնել, եթե համայնքի ներսում խնդիրները չկարգավորվեն»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում