Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Օսիպյանը «խոպան» է գնացել․ Փաշինյանի «Ռոբին Հուդ»-ների ոդիսականը

Երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակում է ստացել Դմիտրի Մեդվեդևի աշխատակազմում՝ այդ լուրը, մեղմ ասած, որևէ մեկին չզարմացրեց։ Նախկին համակարգն ամուր պորտալարով կապված է ռուսական իշխանության հետ ու պատահական չէ, որ օդիոզ կերպարները թաքստոց են գտնում Ռուսաստանում՝ թաքնվելով հայկական արդարադատությունից։

Կոնկրետ Կարեն Կարապետյանի մասով տեղի ունեցածը նույնիսկ օրինաչափ է, որովհետև նրա համար Ռուսաստանը «հայրենիք» է, որտեղից նա պարբերաբար գործուղվել է Հայաստան՝ խիստ որոշակի առաքելությամբ։ Երևանի քաղաքապետի խիստ պատվաբեր ու պատասխանատու պաշտոնը 2011-ին նա թողեց, որովհետև Ռուսաստանից ստացել էր բարձր ռոճիկով առաջարկություն՝ երրորդական-չորրորդական կարգավիճակով։ 2016-ին Կարապետյանը կրկին «գործուղվեց» Հայաստան՝ այս անգամ մեր երկրի «աբխազացման» գործընթացն իրականացնելու նպատակով, ինչը, բարեբախտաբար, կանխվեց թավշյա հեղափոխության շնորհիվ։

Ինչը Կարապետյանի պարագայում «օրինաչափություն» է, ապա արտառոց է հետհեղափոխական առաջին իշխանության առանցքային պաշտոնյաների դեպքում։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն, ըստ ԶԼՄ-ների, իր քաղաքական բենեֆիսը նախապատրաստում է ռուսական կապիտալի ու կլիշեների միջոցով։ Վանեցյանի ու Կադիրովի մտերմությունը հավաստող լուսանկարը լավագույնս բացահայտում է ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական այցեքարտը, արժեքային համակարգը։

Այսօր պաշտոնապես հաստավեց մեկ այլ լուր։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի: Այն մարդը, որին հեղափոխությունից հետո վստահվել էր ՀՀ ամենաառանցքային կառույցներից մեկի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ իր քաղաքական հովանավորյալ՝ Մոնարխ անունով հայտնի Արմեն Գինոսյանի մոտ անվտանգության պետ է աշխատում. ՀՀ նախկին ոստիկանապետը, ՀՀ ոստիկանության գեներալ-մայորը՝ ռուսաստանցի մեծահարուստ, քրեական հեղինակության անվտանգության պետն է՝ զգալի բարձր աշխատավարձով: Սա իրապես խայտառակություն է։

Օսիպյանը պաշտոնանկությունից հետո չի հանդիպել Փաշինյանին և նոյեմբերի 20-ից հետո մեկնել է ՌԴ՝ իր նոր աշխատանքին: Մամուլն ավելի վաղ գրել էր, թե Վալերի Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։ Ավելորդ է ասել, որ Օսիպյանի «թրփոշացումը» տեղի է ունեցել նույն Մոնարխի անմիջական մասնակցությամբ ու մնում է ենթադրել, թե դրա դիմաց նախկին ոստիկանապետն ինչ ծառայություններ է մատուցել քրեականացված օլիգարխին։

Ստեղծված իրավիճակի հիմնական քաղաքական պատասխանատուն, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է, որը հեղափոխության հաղթանակից հետո միջին կալիբր ունեցող գեներալներին հռչակեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի «Ռոբին Հուդ»-ներ՝ նրանց օժտելով նախարարական կարգավիճակով ու գեներալական ուսադիրներով։

Վանեցյանն ու Օսիպյանը ագահորեն խժռեցին հեղափոխության ռեսուսրները, Փաշինյանի վարկանիշը՝ ապահովելով իրենց քաղաքական ու անձնական կոմֆորտը։ Անցած մեկուկես տարիներին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այդպես էլ չբարեփոխվեցին ինստիտուցիոնալ մակարդակում ու, ցավոք, չկա ոչ մի երաշխիք, որ առաջիկայում չենք ունենա նոր վանեցյաններ ու օսիպյաններ։ Համենայնդեպս, իրավապահ համակարգի այսօրվա էլիտայից այլ որակ սպասել հնարավոր չէ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում