Tuesday, 21 05 2024
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

Սա քաղաքական ապահարզանի վերջին դրվագն էր. փորձ է արվում Դավիթ Խաժակյանին առանձնացնել «Լույս»-ի անդամներից

Երևանի ավագանիում ինտրիգային դրվագները փոքր են, բայց արժանի են ուշադրության՝ գոնե դրանց քաղաքական դրդապատճառները բացատրելու առումով, մանավանդ որ դրանք տեղի են ունենում խորհրդարանական և ավագանու ընդդիմության որոշակի ակտիվության ֆոնին:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու կազմում «Լույս» դաշինքը ներկայացնում են «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը և «Հանրապետություն» կուսակցությունից Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանը։

Ինչպես գիտեք՝ «Լուսավոր Հայաստան»-ը անսպասելի հայտարարել է Երևանի ավագանու իր անդամին հետ կանչելու որոշման մասին՝ բավականին թափանցիկ ակնարկելով, որ չեն ցանկանում ասոցացվել «Լույս» խմբակցության մյուս՝ «Հանրապետություն» կուսակցության երկու անդամների վարքագծի հետ: Արդյո՞ք տեղի ունեցածը կապ ունի ներքաղաքական մթնոլորտի հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը քաղաքական դաշտում ընթացող պրոցեսների տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ այս դեպքը, այնուամենայնիվ, ավելի շատ «Լույս» դաշինքի խնդիրներն է վերհանում: «Քաղաքային իշխանությունների ընտրություններին նախկին «Ելք» դաշինքի անդամ երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը և «Հանրապետությունը» մասնակցեցին միասին՝ «Լույս» դաշինքով, իսկ ԱԺ ընտրություններին մասնակցեցին առանձին. այստեղից էլ սկսվեցին խնդիրները, որոնք մեծ չէին: Այնուամենայնիվ, քաղաքական այս ապահարզանը տևեց մեկ տարի, կարծում եմ, սա վերջին դրվագն է»,- նշեց քաղտեխնոլոգը:

Տիգրան Ուլիխանյանը կարծիք հայտնեց, որ փորձ է արվում Դավիթ Խաժակյանին առանձնացնել «Լույս» խմբակցության մյուս անդամներից, քանի որ դաշինքի մյուս անդամների վարքագծի պատճառով քննադատության թիրախ է դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. «Սա քայլ էր հասարակությանը ինֆորմացիա տալու այն մասին, որ ավագանու «Լույս» խմբակցությունը չպետք է նույնացնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ»: Պատգամավորը նաև ընդգծեց, որ Դավիթ Խաժակյանն ավագանու բավականին արդյունավետ անդամ է, և նրա հեռանալով Երևան համայնքը կտուժի:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Դավիթ Խաժակյանը լուրջ հարցեր է բերում օրակարգ, իսկ «Լույս» դաշինքի մյուս անդամներն անլրաջցնում են պրոցեսը՝ լեզվակռվի մեջ մտնելով և ծաղրանքներով՝ բուն գործընթացը մնում է ստվերում:

«Դավիթ Խաժակյանը խոստումնալից քաղաքական գործիչ է, կարծում եմ՝ նա մանդատը վայր չի դնի»,- հավելեց քաղաքագետը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում