Tuesday, 21 05 2024
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին

Մամեդյարովը հեռանո՞ւմ է. Երևանի որոշումը

Մինչ Հայաստանում նախկին իշխանությունը ներկայացնող տարբեր ուժեր Արցախի հարցում քննադատության առիթ են դարձրել Ադրբեջանի արտգործնախարարի օրերս հրապարակված ծավալուն հարցազրույցը, հարցազրույցը հենց Ադրբեջանի քաղաքականության ու նախարար Մամեդյարովի հասցեին քննադատության առիթ է դարձել հենց Ադրբեջանում: Մասնավորապես, Բրատիսլավայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մամեդյարովի ծավալուն հարցազրույցը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թովիկ Զուլֆուղարովը: Բավականին հեղինակավոր այդ դիվանագետը հայտարարել է, որ Բրատիսլավայի հանդիպումն ու դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը հուշում են, որ գործընթացը Հայաստանի ակնկալած հունով է և ընթանում է իրավիճակն առավելագույնը սառեցնելու տրամաբանությամբ: Զուլֆուղարովն, իհարկե, արդեն տևական ժամանակ է, ինչ ներկայացնում է Մամեդյարովին քննադատող կարծիք և գնահատական՝ սկսած նույնիսկ Հայաստանում նախահեղափոխական շրջանից:

Այդ հանգամանքը, թերևս, պայմանավորված է Ադրբեջանում ներիշխանական մրցակցությամբ, որը անցնող շաբաթներին մտավ նոր փուլ և, կարծես թե, առավել տեսանելի է դառնում իշխանության փոխանցումն Ալիևից Ալիևային: Այդ հանգամանքն իր հերթին պայմանավորված է թերևս նրանով, որ Արցախի հարցում Ալիևի ռազմական շանտաժի և մարդասպանության քաղաքականությունը ստացել է բումերանգի էֆեկտ, ընդ որում՝ արդեն բավականին խոր ներքին մետաստազով: Այդ ֆոնին, թերևս, առավել դինամիկ կդառնա նաև արտգործնախարար Մամեդյարովի թիրախավորումը, կախված ուժերի ներքին հարաբերակցությունից: Ինչպե՞ս է նրան վերաբերում Մեհրիբան Ալիևան, կպահի՞ Մամեդյարովին, թե՞ ոչ: Այստեղ էական է այն, թե ինչպես են դրան վերաբերում համանախագահ երկրները և հայկական կողմը: Մամեդյարովի ներիշխանական ճակատագիրն էապես կախված է այդ հանգամանքից: Հայաստանի իշխանության ներքին դիրքը բավականին ուժեղ է արհեստական մանիպուլյացիաներից չտուժելու համար, միաժամանակ նաև Մամեդյարովին թույլ տալու համար, որ նա իր հարցազրույցով որոշակիորեն լուծի Ադրբեջանի ներսում իր դիրքի հետ կապված խնդիրներ: Եվ եթե դա նպաստելու է Բաքվին՝ ռազմական շանտաժի ռեժիմից առանց «նախապայմանի խաղաղության» բերելուն, ապա Երևանը կարող է դա թույլ տալ իրեն: Շատ բան, իհարկե, կախված է այդ հարցում Մամեդյարովի իրական ՕԳԳ-ից, ըստ այդմ որոշելու համար՝ օգնե՞լ նրան մնալ, թե՞ նպաստել հեռանալուն, ընդ որում՝ ավելի արագ, քան կհեռանա Ալիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում