Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Այս նախագծով խնդրին իրավիճակային լուծում է տրվել․ մասնավոր հեռարձակողները քաղաքական դաշտում են փնտրելու իրենց հովանավորներին

Օրերս E-draft.am կայքում հրապարակվեց ՀՀ Արդարադատության նախարարության՝ «Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ  որի՝ Հանրային հեռուստաընկերությանը տրվելու է վճարովի գովազդ հեռարձակելու թույլտվություն՝ մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողությամբ: Նախագծի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող գովազդի 1 րոպեի արժեքը սահմանելու է հեռուստաընկերության գործադիր տնօրենը։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

«Շատ դժվար է որոշել՝  արդյոք արժի՞, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն իրավունք ունենա առևտրային գովազդ տարածելու, թե՞ ոչ․ ես գտնում եմ, որ մինչ դրան հասնելը՝ նախևառաջ պետք էր ունենալ հայեցակարգ, թե ընդհանրապես Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների զարգացումն ինչպես ենք պատկերացնում և միայն այդ հայեցակարգն ունենալու պարագայում որոշել, որ  արժե Հանրային հեռարձակողը նաև առևտրային գովազդ տարածի։ Հայաստանում այս կարգի հայեցակարգ, փաստորեն, չի մշակվել և ես համոզված են նաև, որ չեն կատարվել լուրջ ուսումնասիրություններ, թե այդ գովազդային եկամուտներն արդյոք միակ հնարավորությունն են Հանրային հեռուստառադիոընկերության խնդիրները լուծելու համար, որովհետև այդ նախագծի հիմնավորման մեջ մենք շատ ընդհանուր ձևակերպում ենք տեսնում, թե դա անհրաժեշտ է ընդհանուր  վերազինման համար։ Մի շարք կարևոր կոմպոնենտներ չեն ուսումնասիրվել, հաշվի չեն առնվել և միանգամից  որոշվել է, որ պետք է գովազդի իրավունք տալ և բացի սրանից՝ այդ նախագծում մենք նաև չենք տեսնում պարզաբանում, թե օրինակ ինչպես է վերահսկվելու, որ այդ եկամուտները նպատակային ծախսվեն։ Ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս, որ Հանրային հեռարձակողին այդ կարգի առանձնահատուկ աջակցություն ցույց տալու  համար ստեղծվում է  առանձին մարմին, որը վերահսկում է հենց այդ լրացուցիչ գումարների օգտագործման հոսքերը, մինչդեռ այս ամբողջը բացակայում է ներկայացված այս օրինագծում, ինչը խոսում է նրա մասին, որ հերթական անգամ այս կամ այն խնդրին Արդարադատության նախարարության կողմից իրավիճակային  լուծում է տրվում, իսկ իրավիճակային լուծումներն երբեք  որևէ դաշտի զարգացման համար  չեն ստեղծում  անհրաժեշտ պայմաններ»,- ընդգծեց նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում