Tuesday, 21 05 2024
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»

Ատելության խո՞սք, թե՞ հիբրիդային պատերազմ․ օրենքը կկանխի՞ այս վտանգը

Օրերս ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ատելության խոսքը քրեականացնելու մասին նախագիծը։ Հանձնաժողովը միաձայն ընդունեց ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

«ՀՀ Քրեական օրենսգրքով ռասսայական, կրոնական և ազգային հիմքով թշնամանք հրահրելու համար նախատեսվում է քրեական պատիժ: Հիմա մեր խնդիրն է, որ, բացի այդ երեքից, նաև Սահմանադրության հակախտրականության հոդվածի մյուս հիմքերը նույնպես ներառվեն: Խնդիր ունենք նաև գործող Քրեական օրենսգիրքը համահունչ դարձնել Սահմանադրությանը,- նշեց Մարիա Կարապետյանը: Նա նաև հավելեց, որ ատելության խոսքը վիարվորանքը և զրպարտանքը չէ. «Ատելության խոսքի համար պատժի ենթարկելու իմաստն այն է, որ կանխվի ատելության հիմքով իրական հանցագործության կատարումը: Ատելության խոսքն ինքնին չավարտված հանցագործություն է… Ատելության խոսքի և թշնամության հրահրման հետևանքով հնարավոր է հանցագործություն տեղի ունենա»:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ համացանցում ատելության խոսք միշտ է եղել, բայց հիմա քանակն ու որակը անցել են սահմանները և արդեն վտանգավոր է, որովհետև ակնհայտ է, որ բռնության դրդող ռեալ ռիսկեր կան: «Առանց զսպող մեխանիզմների դժվար թե իրավիճակը դեպի լավը փոխվի: Միտում կա իրավիճակի դեպի ավելի վատթարացում գնալու»,- նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետը:

«Ատելության խոսքը բռնության ծայրահեղ դրսևորում է, երբ կոչ է արվում բռնություն կատարել որևէ անձի կամ խմբի նկատմամբ: Ատելության խոսքը կարող է կապված լինել քաղաքական գործընթացների հետ է,- նշեց Մ. Կարապետյանը: Պատգամավորը նաև հավելեց, որ եվրոպական մի քանի երկրներ ունեն ատելության խոսքի դեմ օրենսդրական կարգավորումներ:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ համացանցի օգտագործման մշակույթը մեզ մոտ փաստացի նոր է ձևավորվում. «Մեր հասարակությունը համացանց է մտել մոտ տասը տարի ուշացումով, քան մյուս զարգացած, զարգացող երկրները: Վերջին երեք- չորս տարիներին է հիմնականում մեր բնակչությունը մտել համացանց, և շատերը կարծես թե կորցրել են իրենց, դժվար է դիմակայել վիրտուալ աշխարհի գայթակղությանը, որ ինչ ուզես կարող ես ասել»: Նա նաև հավելեց, որ օրենսդրական կարգավորումների դեպքում սահմանները պետք է հստակ լինեն:

«Ատելության խոսքի տարածումն օգտագործվում է որպես զենք տեղեկատվական հակամարտության մեջ»,- ընդգծեց Ս. Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում