Tuesday, 28 07 2026
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Թուրքիան առանց Էրդողանի. Հայաստանը պետք է պատրաստվի

Վերջին ամիսներին Թուրքիայի իշխող կուսակցությունը, որ գլխավորում է այդ երկրի նախագահ Էրդողանը, կորցրել է մոտ 120 հազար անդամ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվական ռեսուրսները: Էրդողանի կուսակցության համար խնդիրը, իհարկե, կորստի քանակը չէ: Թիվը չէ հատկանշական, այլ միտումը, որ արձանագրվում է Էրդողանի քաղաքական արեալում ընդհանրապես: Վերջին ամիսներին կամ արդեն տարիներին Էրդողանը միայն կորցնում է, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև դրա շուրջ, արտաքին քաղաքականության ասպարեզում: Էրդողանը կորցնում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, կորցնում է Միացյալ Նահանգների վստահությունը, անգամ «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին է կորցնում, որտեղ նոր իշխանության հավակնորդ Մեհրիբան Ալիևան, համենայնդեպս, առաջին «օրհնությունը» ստանալու է մեկնում Մոսկվա, ոչ թե Անկարա: Թվում է, որ Էրդողանը շահում է Սիրիայում՝ համարձակ ռազմարշավով, սակայն այստեղ էլ նա գործնականում տանուլ է տալիս, հայտնվելով մի կողմից միջազգային խաչաձև ճնշման տակ, իսկ օրերս էլ հայտարարելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան չեն կատարում Սիրիայի հյուսիսի մասով ձեռք բերած պայմանավորվածությունները և չեն հեռացնում քրդական ջոկատները:

Ակնառու է, որ Էրդողանի թուրքական դարաշրջանը կամ Թուրքիայի էրդողանական դարաշրջանը մոտենում է ավարտին: Ընդ որում, ավարտին է մոտենում ոչ թե կանգառի, այլ անկման տրամաբանությամբ, ինչի պատճառը թերևս այն է, որ Էրդողանը չկարողացավ կանգ առնել ժամանակին, հավակնեց ավելի ու ավելիին: Նա իշխանության եկավ Թուրքիան ինքնուրույն ուժային կենտրոնի վերածելու, միջազգային քաղաքական որոշումների ակումբում իր ուրույն տեղն ունենալու հայտով: Նրան, թերևս, թույլ տվեցին զգալ, որ ստացվում է, և անգամ սպասվածից հեշտ: Այդուհանդերձ, ներկայիս իրողությունները հուշում են, որ դա Էրդողանի համար հմտորեն պատրաստված ծուղակ էր, որում հայտնվել է այժմ, այլևս անելանելիությամբ: Գործնականում նա մոտավորապես այն վիճակում է, որում կրտսերը՝ Ալիևը: Ալիևն էլ իր չափով էր փորձում կառուցել մեծ հավակնության քաղաքականություն, արցախյան հարցում դիմելով ռազմական շանտաժի բարձր նշաձողով քաղաքականության, որը, սակայն, դեմ առավ հայկական բանակի խոփին, հետո հայկական թավշյա հեղափոխության խոփին, ու ներկայումս Ալիևը չունի անելու այլ բան, քան մտածել Մեհրիբան Ալիևայի միջոցով նահանջելու մասին: Էրդողանը չունի Մեհրիբան և, միաժամանակ, գործ ունի շատ ավելի մեծ մասշտաբների հետ, որտեղ անկումը կարող է լինել շատ ավելի ցավոտ:

2016-ի հուլիսին նրան մի անգամ ցույց տվեցին, թե որքան մոտ է դրան և ինչ բարակ եզրով է քայլում: Թուրքիայի նախագահը համարեց, որ դա իր հաղթանակն էր՝ հեղաշրջման արգելակումը, այն դեպքում, երբ նա, թերևս, գործ ուներ հերթական խաբկանքի հետ: Էրդողանը բաց է թողել իր վերելքը կապիտալիզացնելու, ֆիքսելու, արձանագրելու, բյուրեղացնելու պահը՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի ուղղությամբ: Սկսված է անկումը և այն լինելու է անկասելի: Նրան գուցե մնացել է նահանջի մի ճանապարհ՝ պայմանավորվել ներկայումս քաղաքական ձևաչափեր ստեղծող և պլանավորող նախկին կուսակիցների՝ Աբդուլլահ Գյուլի, Ալի Բաբաջանի, Ահմեդ Դավութօղլուի հետ, նրանցից որևէ մեկի հետ պայմանավորվելով իշխանությունը փոխանցելու որևէ սցենարի հարցում, այն ընդդիմության ձեռքին չթողնելու համար: Հայաստանը պետք է պատրաստվի այդ սցենարին: Ազդակները եկել են Միացյալ Նահանգներից, որտեղ Կոնգրեսի երկու պալատներում արձանագրվել է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայաստանն ապագայում գործ է ունենալու ուրիշ Թուրքիայի հետ: Ինչպիսին, այստեղ արդեն մնում է դիտարկել ամենատարբեր սցենարներ, միաժամանակ, սակայն, արձանագրել մի բան, որ նոր Թուրքիայի, կամ Էրդողանից հետո Թուրքիայի ինչպիսին լինելն էապես կախված է նաև Հայաստանի գործողություններից: Ներկայումս Թուրքիան թևակոխում է անցումային փուլ, և այստեղ նաև Հայաստանի ձևավորելիք նոր իրողություններից է կախված, թե անցումային փուլում ինչպիսի միտումներով կզարգանա Թուրքիայի նոր իշխանության ձևավորման գործընթացը: Այստեղ էական նշանակություն ունի և այն, թե Հայաստանն ինչպես կաշխատի Ռուսաստանի հետ, որտեղ նույնպես սկսված է նոր իշխանության ձևավորման բարդ գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում