«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 18-ի հյուրը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունում տեղի ունեցող իրադարձություններին.«Կարծում եմ իրենք պետք է զրույցի միջոցով, գործընկերային միջավայրում լուծեն հարցը»։
Հասմիկ Խաչունցի դիտարկմամբ՝ իշխանությանը պետք է լավ ընդդիմություն.«Բոլորս պետք է փորձենք կատարելագործվել։ Ինչքան էլ գործընկերային հարաբերություններ լինեն՝ եթերներից ու ամբիոններից պետք է ճիշտ թիրախավորում անենք, որպեսզի քաղաքի զարգացումը ճիշտ ուղղությամբ տանենք։ Մեզ ուժեղ ընդդիմադիրներ պետք են, շատ ենք ուզում, որ այդպիսիք լինեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում