Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ` կարևորել է հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունն առանձնացվել է Պաշտպանության նախարարությունից, ինչի արդյունքում արտադրողն ու սպառողը առանձին գերատեսչություններում են գործում, ինչն էլ դրական է անդրադառնում երկու ոլորտների աշխատանքի վրա:
«Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ԲՏԱ նախարարության ենթակայության տակ, կառավարությունում, ստեղծել ենք մի իրավիճակ, որ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաներն ու հնարավորությունները կիրառելով ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ, զենքի-զինամթերքի արդիականացման քայլեր իրականացնել, ունենք ՊՆ, որի խնդիրը պաշտպանությունն ապահովելն է: Սա շատ կարևոր փոփոխություն է, արտադրողը և սպառողը տարանջատվել են, սա պոզիտիվ զարգացում է»,- ասել է Արշակյանը: