Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ով է ձգում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նորաստեղծ հանձնախմբի ղեկավար, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելու ՀՅԴ որոշմանը դեմ գնալու համար կուսակցությունից հեռացված Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ դատավարության ձգձգումը կարող է բերել մարդկանց անտարբերության, և իրենց նպատակն է անել այնպես, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը դառնա հանրային-քաղաքական պահանջ: Փաստորեն, Աղվան Վարդանյանը կամա թե ակամա խոստովանում է, որ երկրորդ նախագահի ազատությունը այժմ թե՛ հանրային, թե՛ քաղաքական պահանջ չէ: Հակառակ դեպքում ինչպես կարող է նորաստեղծ հանձնախմբի նպատակը լինել նրա ազատությունը հանրային-քաղաքական պահանջ դարձնելը, եթե արդեն լիներ այդպիսին:

Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա այստեղ էլ իրավիճակը փոքր-ինչ տարօրինակ է ու հակասական: Բանն այն է, որ դատավարության ձգձգման մարտավարություն կիրառում է հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, որը ներկայացնում է անվերջ միջնորդություններ, ինչի հետևանքով բուն դատավարության ընթացքը դեռևս չի մեկնարկում: Հետևաբար դատավարությունը չձգելու բանալին առաջին հերթին, կամ գոնե առայժմ, Ռոբերտ Քոչարյանի ձեռքին է, որը կարող է իր պաշտպանական թիմին հորդորել դադարեցնել միջնորդություններն ու անցնել, այսպես ասած, բուն գործի դատավարությանը: Եթե դրանից հետո ի հայտ գա ձգձգող որևէ այլ կողմ, ապա տվյալ պարագայում երկրորդ նախագահի պաշտպանության հանձնախմբի դիտարկումը կստանա ռացիոնալ բնույթ: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն է պարբերաբար հավաստիացրել, որ գործի բացահայտման առումով ամենից շահագրգռված անձն է, ըստ այդմ՝ նա պետք է ձգտի դատավարության բովանդակային ընթացքի՝ դրա միջոցով իր հանդեպ մեղադրանքները ցրելու համար:

Երկրորդ նախագահը պարզապես չի կարող ունենալ դա անելու ավելի լավ միջոց, քան դատավարությունն է: Եթե նա առաջնորդվում է կանխավարկածով, որ, միևնույն է, իրեն բանտարկում են քաղաքական որոշումով, ապա այդ դեպքում ևս անիմաստ է դառնում միջնորդությունների հետագա շարանը, որովհետև դրանք չեն փոխի այն ենթադրական քաղաքական որոշումը, որի մասին հայտարարում է նա: Իսկ եթե բանը գործը Եվրադատարան հասցնելու համար, այսպես ասած, պաշար կուտակելն է, ապա այստեղ էլ անցնող ամիսների ընթացքում երկրորդ նախագահը թերևս բավականաչափ նյութեր հավաքել է և կարիք չկա հավելյալ քայլերով ձգելու դատավարության ընթացքը:

Այդ ամենով հանդերձ՝ գործին իհարկե խոշոր հաշվով հազիվ թե հանրային անտարբերություն սպառնա, քանի որ գործ ունենք Հայաստանի նորագույն պատմության ամենահնչեղ ու խոշոր գործերից մեկի հետ, որն առանցքային նշանակություն ունի նաև հետհեղափոխական ու նախահեղափոխական իրողությունների սահմանագծի տեսանկյունից:

Այդ տեսանկյունից խնդրի տողատակում արդեն անշուշտ նկատելի է, որ դատավարության ձգձգմանը դեմ կլինեն իհարկե նախահեղափոխական Հայաստանը ներկայացնող մի շարք առանցքային ուժեր, որոնք տարբեր փուլերով պատասխանատու են Հայաստանում եղած իրողությունների և իրավիճակի համար: Առավել ևս, որ նրանց համար այդ առումով իրավիճակը հարմարավետության գոտի է՝ հաշվի առնելով այն, որ ազատությունից զրկված է միայն Ռոբերտ Քոչարյանը, և իրադարձությունների որևէ դինամիկայի փոփոխության հարցում որևէ այլ մեկը շահագրգռված չէ, ինչի մասին մի քանի շաբաթ առաջ դատարանում հետաքրքիր ակնարկ արեց Սեյրան Օհանյանը՝ ասելով, որ այս գործը երեք նախագահների գործ է, և Քոչարյանն անհավասար պայմաններում է:

Այդուհանդերձ, այդ պայմաններում առավել քան հետաքրքիր է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի ցուցաբերում դատավարությանը դինամիկա հաղորդելու միջոցով պայմանները հավասարեցնելու շահագրգռություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում