Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» դիրքավորվում են, բայց այդ ուժերը արմատական ընդդիմություն չեն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը շեղվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գծից. այս մասին հայտարարել են կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը: Թեմային անդրադառնալու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին:

Վիգեն Հակոբյանը չի կարևորում, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ինչ պատճառաբանությամբ է հետ կանչում. «Կարևոր է, թե ինչպես է դա ընկալվում: Իսկ ես կարծում եմ, որ ընկալումը հակառակն է. կա ձևավորված կարծիք, որ խմբակցության տված դոզան գուցե ավելի է եղել այն պայմանավորվածությունից, որ ստրատեգիական առումով գոյություն ունի որոշ քաղաքական ուժերի միջև,  և հիմա խնդիր կա վերադառնալու պայմանավորվածություններին: Այս ընկալումը արդեն երկրորդ օրն է՝ «Լուսավոր Հայաստան»-ը չի կարողանում կոտրել»:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ավագանու այդ խմբակցությունը սովորական ընդդիմադիր կեցվածք ունի. «Հիմա տոնայնությունը մի քիչ այսպես է, այնպես է… Այնպես չէ, որ մյուս պառլամենտներում զուտ դիվանագիտական լեզվով են միմյանց հետ խոսում. կան պառլամենտներ, որ նույնիսկ անցնում են ձեռնամարտի, և դրանից ոչ ոք ողբերգություն չի սարքում»:

Ուստի քաղտեխնոլոգը կարծում է, որ որոշումն ավելի շուտ քաղաքական է, քան էթիկական՝ ինչպես ներկայացվում է:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, այս ամենում տեսնում է քաղաքական ներքին պայքարի տրամաբանություն. «Հաշվի առնենք, որ թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Հանրապետությունը» «Ելքի» մաս են կազմել, և նրանց որոշակիորեն ձայներ ստանալը «Ելք» դաշինքի մնացորդային էֆեկտն է եղել: Եվ ես այսօր այդ երկու ուժերի միջև դիրքավորման խնդիր եմ տեսնում. «Լուսավոր Հայաստանը» փորձում է ավելի շատ դիրքավորվել որոշակի լեգիտիմության դաշտում, որը նոր Հայաստանի որոշակի հատվածն է, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը փորձում է գրավել առավել ընդդիմադիր դիրքեր: Պայմանականորեն ասած՝ «Լուսավոր Հայաստանը» փորձում է լինել առավել կառուցողական ընդդիմություն, «Հանրապետությունը»՝ հին տեսակի ընդդիմադիր: Արդյունքում այս երկու ուժերի միջև կա որոշակի անհամաձայնություն, ինչն անդրադառնում է ավագանիում իրենց աշխատանքի վրա»:

Քաղաքագետի խոսքով՝ այսպիսով Մարուքյանը փորձում է սահմանազատվել այն հատվածից, որը հետագայում հնարավոր է հասարակության մեջ ընդունվի որպես «սևերի» որոշակի մաս. «Դրա համար «Լուսավոր Հայաստանն» ուզում է այսօրվանից իրեն ապահովագրել հետագայում այդ հատվածի հետ առնչվելուց»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում