«Տրանաբանությունը հուշում է, որ այսօր Ադրբեջանին ձեռնտու չէ գնալ ագրեսիվ քայլերի որոշակի սահմանից այն կողմ: Իհարկե, ինչ-որ սադրանքների նրանք կարող են դիմել ընտրություններից առաջ, բայց, կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարներն այդքան անխելք չեն արկածախնդրության գնալու համար: Դրանից տուժողը լինելու է հենց Ադրբեջանը, իսկ ընտրություններից առաջ դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ նրանց համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով սահմանային հնարավոր լարվածությանը: