Tuesday, 21 05 2024
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է

Տասը ասպիրանտներ կստանան 700 հազար դրամ կրթաթոշակ

Դեկտեմբերի 13-ին և 14-ին Ծաղկաձորում կայացավ «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող 2-րդ համաժողովը, որը կազմակերպվել էր PMI Science-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի համատեղ ջանքերով։

Երկօրյա համաժողովի օրակարգը բավականին հագեցած էր. բացի մասնագիտական քննարկումներից ու թեմատիկ աշխատաժողովներից, համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև ասպիրանտական աջակցության ծրագրի դրամաշնորհի հաղթողների  մրցանակաբաշխությունը։ Ծրագրին Հայաստանի տարբեր բուհերից ի սկզբանե դիմել էր 33 ասպիրանտ, որոնցից հաղթող ճանաչվեցին միայն տասը։ Նրանցից  յուրաքանչյուրն էլ  որպես կրթաթոշակ  ստանալու է  700 հազար դրամ։

 «Շատ կարևոր է նշել, որ գնահատումը, այսինքն՝ ասպիրանտների աշխատանքների ստուգումն իրականացրել են ոչ միայն Հայաստանի մասնագետները, այլև ԱՄՆ-ում հայ ինժեներների և գիտնականների միության ներկայացուցիչները և փաստենք նաև, որ բացառապես օբյեկտիվ գնահատում է տեղի ունեցել»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Ասպիրանտական ծրագրի տասը հաղթողներից մեկն էլ մասնագիտությամբ կենսաքիմիկ Լիլիթ Արշակյանն է ։ Նա  ներկայացնում էր օրգանական և  դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը։

  «Ֆիլիպ Մորրիս» ընկերության  գիտահետազոտական կենտրոնի էկոհամակարգերի ղեկավար Մարիամ Դավթյանը շեշտեց, որ այս ամենն արվում է մի նպատակով, որպեսզի գիտնականներն երկարաժամկետ զբաղվեն այնպիսի աշխատանքներով, որոնք կօգնեն ընկերությանը՝ այլընտրանքային պրոդուկտների մշակման ճանապարհին գիտահետազոտական կենտրոնում, և, առհասարակ, կխթանեն Հայաստանում գիտական էկոհամակարգն ու գիտական ենթակառուցվածքների զարգացումը։ «Մենք հավատում ենք, որ ռեսուրսներն ու ներուժը, որը գոյություն ունի Հայաստանում շատ կարևոր են և շատ օգտակար են մեր երկարաժամկետ պլանների իրականացման ճանապարհին»։

Գիտական հանրության ներկայացուցիչներն ու նախաձեռնության կազմակերպիչները փաստում են, որ նմանատիպ  ծրագրերի իրականացումը Հայաստանի գիտական համայնքի համար կարող է դառնալ արդյունավետ հարթակ՝ համաշխարհային ասպարեզում հայկական հետազոտական և տեխնոլոգիական ընկերությունների դերը  բարձրացնելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում