Monday, 27 07 2026
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը

Եթե չլիներ ՀՀ վարչապետի ջանքերը, դա կարող է տեղի չունենար. ինչ է վկայում Կոսաչովի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ափոսոսանք է հայտնել, որ ադրբեջանական կողմն անպատասխան է թողել Հայաստանի վարչապետի հայտարարությունը: Վարչապետ Ն. Փաշինյանն ասել էր, որ Արցախի խնդրի կարգավորումը պետք է հաշվի առնի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շահերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, վերլուծաբաններ Հայկ Խալաթյանը և Հակոբ Բադալյանը:

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ անսովոր է, որ ռուս բարձրաստիճան փորձառու պաշտոնյան ինչ-որ առավելություն է տալիս կողմերից մեկին, տվյալ դեպքում՝ Հայաստանին: «Արցախյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը մտել է դիրքային պայքարի փուլ, որը ենթադրում է, որ պրակտիկ առաջընթացի համար ակնկալիքներ չկան, սակայն երկու կողմից էլ ակնկալվում է կառուցողական մոտեցում, գործընթացի դինամիկա»:

Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, քարոզչական հնարք է, որն առաջին հերթին ուղղված էր միջազգային հանրությանը և համանախագահներին: «Մինչ այժմ մենք չգիտենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է պատկերացնում այդ խնդրի լուծումը»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ Ադրբեջանը առայժմ լուծման միայն մեկ ձև է ընդունում, դա իր տարածքային ամբողջականության պահպանումն է:

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Կոսաչովի ձևակերպումն արտահայտում է ավելի լայն իմաստով տեղի ունեցող քաղաքական միտումները, որոնք մի քանի շերտի կարող են բաժանվել: «Երբ Ռուսաստանում տեսնում են, թե ինչպես է զարգանում հայկական հարցը ամերիկյան քաղաքականության մեջ, կարծում եմ, դա նրանց խորհելու տեղիք է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենալ Հայաստանի նկատմամբ… Մինչ 2016թ. ապրիլյան պատերազմը Մոսկվան ընկած էր ադրբեջանաթուրքական քաղաքական հուն և փաստացի սպասարկում էր այդ քաղաքականությունը՝ իհարկե ակնկալելով նաև իր համար արդյունքներ: Հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունը և Ռուսաստանին օգնության չդիմելը Մոսկվային ստիպեց առերեսվել այդ քաղաքականության վտանգների հետ: Այդ ժամանակվանից սկսած՝ նկատելի է որոշակի տրանսֆորմացիայի փորձ ՌԴ քաղաքականության մեջ: Հիմա Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորումը և դրան զուգընթաց Ռուսաստանի առաջ պատասխանատվության նշաձողեր սահմանելու քաղաքականությունն, իհարկե, պետք է ստիպի Մոսկվային վերանայել իր մոտեցումներն ու քաղաքականությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում