Friday, 17 05 2024
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Ռոբերտ Քոչարյան․ մանկուրտների բռնապետության առաջնորդը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր այսպիսի մի միտք արտահայտեց․ «Եթե իմ նման արդյունք ունեցող մարդը համարվում է վտանգ, ուրեմն մանկուրտների երկիր ենք»։

Ընդհանրապես Քոչարյանն ու նրա կողմնակիցները չափազանց շատ են խոսում ինչ-որ թվացյալ արդյունքների մասին, անընդհատ փորձում են շեշտադրել այն փաստը, թե «քոչարյանական» կառավարման ժամանակաշրջանում Հայաստանը ծաղկուն պետություն է եղել և միայն Սերժ Սարգսյանի օրոք է ամեն ինչ գնացել դեպի վատը: Միանգամից պետք է արձանագրենք, որ սա քարոզչական միֆ է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Ես, իհարկե, չեմ փորձում որևէ կերպ արդարացնել Սարգսյանին, բայց արդարության դեմ չմեղանչելու համար չեմ էլ կարող չարձանագրել, որ «սարգսյանական» Հայաստանը գրեթե բոլոր արատավոր երևույթները ժառանգել է «քոչարյանական» ժամանակաշրջանից:

Պետությունը շարունակական մեխանիզմներով զինված համակարգ է, և այս տրամաբանությունից ելնելով՝ առնվազն տարօրինակ է դառնում այն պնդումը, թե մի նախագահի օրոք անկասելի զարգացում է արձանագրվել, իսկ մյուսի ժամանակաշրջանում՝ տոտալ անկում: Այդպես հնարավոր չէ, տրամաբանության համաձայն՝ քոչարյանական ժամանակաշրջանի թվացյալ զարգացման տենդենցները ինչ-որ կերպ կարտացոլվեին նաև Սարգսյանի ժամանակաշրջանում: Ինչպես տեսնում ենք՝ Սարգսյանը Քոչարյանից չափազանց ծանր ժառանգություն է ստացել: Այլ խնդիր է, որ նա որևէ կերպ չի փորձել քանդել Քոչարյանի կառուցած քրեաօլիգարխիկ բուրգը, ընդհակառակը՝ մաշված կլանային համակարգը արդիականացրել է ու ադապտացրել նոր պայմաններին:

Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել բավականին ծանր պայմաններում: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված քոչարյանական կառավարման համակարգը 2008թ. առաջին անգամ լուրջ ճաքեր տվեց, և ռեժիմի շարունակականությունը կասկածի տակ հայտնվեց: Դա չափազանց լուրջ հարված էր իշխանությունների համար, և իր առաջին պաշտոնավարման կեսից ավելին Սարգսյանը զբաղված է եղել Մարտի 1-ի ծանրագույն հետևանքները հաղթահարելով և ընդդիմության աստիճանական կազմաքանդման գործընթացը կազմակերպելով: Սա չափազանց լուրջ ռեսուրսներ պահանջող աշխատանք էր, քանի որ ռեժիմին արդեն մեկ անգամ չափազանց ծանր հարված հասցրած ընդդիմության երկրորդ հարվածը կարող էր լինել կործանարար:

Ասվածի համատեքստում Սարգսյանի համար առաջնային պլան մղվեց համակարգի արդիականացման և տրանսֆորմացիայի հիմնախնդիրը, քանի որ քոչարյանական մոդելն արդեն իսկ մաշվել էր՝ կորցնելով կենսունակությունը: Բայց այս գործում նույնպես լուրջ դժվարություններ էին սպասվում:

Մինչ Սարգսյանը փորձում էր մոդեռնիզացնել հին համակարգը, չգիտես որտեղից վրա հասավ տնտեսական ճգնաժամը և պարզապես փշրեց Քոչարյանի թողած ողջ ժառանգությունը: Շինարարական բումի հաշվին արձանագրված երկնիշ տնտեսական աճի միֆը հօդս ցնդեց:

Այսպիսով, «քոչարյանական» ժամանակաշրջանը զարգացող խավարի ու հետադիմության տասնամյակ էր, որի հիմքի վրա սաղմնավորվեց «սարգսյանական» ճահիճը: 2000-ականները ամբողջ աշխարհում տնտեսական վերելքի տարիներ էին, ինչը հատկապես դրսևորվեց Ռուսաստանում։ Այս տրամաբանությամբ, օբյեկտիվ պատճառներով, ակտիվություն նկատվեց նաև Հայաստանի տնտեսության մեջ, բայց ստացված եկամուտները մնայուն գործընթացների մեջ ներդնելու փոխարեն Քոչարյանը քամուն տվեց ամեն ինչ։

Բայց սա դեռ ամենը չէ։ Քոչարյանը քննադատաբար է վերաբերվում նաև իրենից առաջ եղած իշխանություններին։ Կեղծելով իրականությունը՝ նա պնդում է, թե ժառանգություն ստացած ավերակների վրա ծաղկուն պետություն ստեղծեց։ Տպավորությունն այնպիսին է, որ պատերազմի մասին անընդհատ խոսող նախագահը մոռանում է, որ 1990-ականներին Հայաստանը ներքաշված էր արյունալի պատերազմի մեջ՝ իր բոլոր ռեսուրսները ուղղելով Ղարաբաղի փրկության գործին։ Բայց նա ուրանում է այս կարևորագույն հանգամանքը՝ փառահեղ հաղթանակների ժամանակաշրջանը ներկայացնելով մթի և ցրտի տարիներ։ Այս ուրացության հետ զուգընթաց, Քոչարյանը նաև ուրանում է սեփական կենսագրությանը։ Լա՛վ, ենթադրենք՝ Տեր-Պետրոսյանի վարչակազմն ու ՀՀՇ-ն չարիք են, ապա ինչո՞ւ է 1997 թ. վարչապետ նշանակված Քոչարյանը դարձել դրա վարչության անդամ:

Ի դեպ, ներկայումս ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ նախագահները փորձում են կենսագրություններից ջնջել իրենց ՀՀՇ-ական անցյալները: Ավելին՝ Քոչարյանը փորձում է կեղծել պատմությունը՝ մոռացության մատնելով այն փաստը, որ Ղարաբաղի նախագահ է դարձել ՀՀՇ-ի միջոցով, աջակցությամբ ու բոլոր հնարավոր ռեսուրսներով, Լևոն Տեր-Պետրոսյանի կամքով ու Վազգեն Սարգսյանի կտրուկ միջամտությամբ: Մի՞թե Քոչարյանը մոռացել է այս ամենի մասին: Վերջին ժամանակներում կարծես թե չափազանց տարածված պրակտիկա լինի. բազմաթիվ նախկին ՀՀՇ-ականներ, որոնք ժամանակին սնվել ու օգտվել են այդ կուսակցության բարիքներից, դրա միջոցով կայացել ու մարդ են դարձել, հիմա, քաղաքական պոպուլիզմի նպատակահարմարությունից ելնելով՝ հայհոյում ու կշտամբում են այդ քաղաքական ուժին:

Ահա սա է Քոչարյանի իրական արդյունքը՝ պատմության կեղծումը, սեփական կենսագրության սրբագրումը, երկնիշ տնտեսական աճի միֆն ու պետության ձախողման պատասխանատվությունը անցյալի և ապագայի վրա բարդելը։ Գազանություններն ու բռնությունները, Հայաստանի ռազմավարական գույքը պարտքի դիմաց փոխանակելն ու միակ տղամարդու բարդույթն էլ չհաշված։ Բայց փաստը մնում է փաստ, որ հենց երկրորդ նախագահն է Հայաստանը՝ ժողովրդավարության կղզյակը, մանկուրտների բռնապետության փոխակերպել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում