«Չեմ բացառում, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կարող է ենթարկվել փոփոխությունների: Թող գա, քննարկենք, տեսնենք՝ ինչ է: Վստահաբար բոլոր մտահոգությունները մեր ուշադրության կենտրոնում են»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի շուրջ հնչած մտահոգություններին: