Tuesday, 21 05 2024
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Փաշինյան-Ալիև. վերջի՞ն զրույցը

Դեկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա մասնակցելու է ԱՊՀ երկրների ու ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական տարեվերջյան հավաքին, որ ավանդաբար տեղի է ունենում Ռուսաստանում: Այդ հավաքին, որպես ԱՊՀ անդամ երկրի ղեկավար, մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման հնարավորության մասին որևէ բան ազդարարված չէ, սակայն, ինչպես արդեն հայտնի է, կա նաև նրանց, այսպես ասած, ոչ պաշտոնական շփումների պրակտիկա: Օրինակ՝ Փաշինյանն ու Ալիևը տևական զրույց էին ունեցել Բիշքեկում՝ ԱՊՀ վեհաժողովին, պաշտոնական ընթրիքի սեղանի շուրջը: Կլինի՞ զրույց Սանկտ Պետերբուրգում՝ հատկապես նկատի ունենալով այն, որ դրանից մի քանի օր առաջ ադրբեջանցիները կրակ էին բացել Տավուշի ուղղությամբ: Կրակոցներն իհարկե անցել էին առանց որևէ հետևանքի, սակայն պետք է հասկանալ՝ դրանք ունեցե՞լ են քաղաքական շարժառիթ, թե՞ եղել են պարզապես ինչ-որ խրամատային իրողությունների հետևանք:

Սանկտ Պետերբուրգում երկու ղեկավարների միաժամանակ գտնվելու հանգամանքը հատկապես հետաքրքիր է Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին, որոնք ստացել են բավականին դինամիկ և անսպասելի ընթացք: Այնտեղ տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ ընտրություն, ինչը գնահատվում է իշխանության խորքային սերնդափոխության համատեքստում՝ ներառելով մինչև անգամ Իլհամ Ալիևի դիրքը, որը, ըստ տարածված գնահատականի, պատրաստվում է իշխանությունը փոխանցել տիկնոջը: Եվ այստեղ հատկապես նշանակալի է փաստը, որ այդ գործընթացները արագացել են այն բանից հետո, երբ Մեհրիբան Ալիևան նոյեմբերին առաջին անգամ պաշտոնական այց կատարեց Ռուսաստան՝ այնտեղ հանդիպելով նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ: Դա Մեհրիբան Ալիևայի «քննությունն» էր Ադրբեջանում իշխանությունը ստանձնելու հեռանկարի առնչությամբ, և այն, որ նրա վերադարձից բառացիորեն օրեր անց հայտարարվեց խորհրդարանի լուծարման մասին, հուշում է, որ նա անցել է մոսկովյան «քննությունը»: Մեհրիբանի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր, թե սպասում է Իլհամ Ալիևին դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:

Արդյոք սանկտպետերբուրգյան հանդիպմանը կարո՞ղ է ավարտվել Ադրբեջանի իշխանության, այսպես ասած, ընդունման-հանձնման գործընթացը ամբողջությամբ: Մեհրիբան Ալիևայի՝ Ռուսաստանից վերադարձից հետո հայտարարվեց խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություն նշանակելու մասին: Ի՞նչ կլինի Ադրբեջանում Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգից վերադարձից հետո, և արդյոք Սանկտ Պետերբուրգը կարո՞ղ է լինել վերջին մայրաքաղաքը, որտեղ Իլհամ Ալիևը նախագահի կարգավիճակում կարող է գտնվել Նիկոլ Փաշինյանի հետ համաժամանակ: Համենայնդեպս, այն դինամիկան, որ Մեհրիբան Ալիևայի այցից հետո ստացել է Ադրբեջանի ներիշխանական զարգացումը, առնվազն տալիս է այդպիսի հարցի գոյության հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում