Monday, 27 07 2026
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը

Դիմակազերծում եղավ՝ պարզ է, որ հենց այդ ստահակները պետք է կանգնեին Քոչարյանի կողքին. նրանք առանց Մոսկվայի ցանկության «չէին էլ զկռտա»

Բացի Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կոչին են միացել նաև Ռուսաստանի արվեստի և մշակույթի հայազգի գործիչներ։ Նրանց թվում են՝ հեռուստահաղորդավարներ Ռոման Բաբայանը, Թինա Կանդելակին, կինոռեժիսոր Տիգրան Քյոսայանը, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամին, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, դերասանուհի, հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան, ՌԴ ժողովրդական դերասան Դմիտրի Խառատյանը, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Կարեն Շախնազարովը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ վերը նշված մարդիկ կարծիք են հայտնել, բայց նրանց կողմից խիստ անհամեստություն է իրենց մշակույթի գործիչ հռչակելը: «Նաև հարց է առաջանում՝ երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը 10 տարի Հայաստանում զբաղված էր բեսպրեդելով, երբ նրան հաջորդած իշխանությունը նույնպես 10 տարի զբաղված էր բեսպրեդելով՝ ո՞ւր էին այդ, այսպես կոչված, մշակույթի գործիչները։ Իրենց երկրում բազմաթիվ հարցեր թողած՝ ի՞նչ գործ ունեն, թե Հայաստանում ինչ-որ անձի հետ կապված ինչ դատական պրոցես է գնում, այդ պրոցեսն ինչպես կընթանա։ Թող իրենց երկրի մարդու իրավունքների հարցերով զբաղվեն, բայց փոխարենը կարծես թե զբաղված են իրենց երկրի ռեժիմի սազանդարությամբ ու նույն իրենց աղավաղված, դեֆորմացված արժեքները փորձում են փաթաթել մեր վզին, բայց սա չի ստացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանն ընդգծեց՝ ցանկում կան մարդիկ, որոնք իրենց կոլեգաների հետ կորպորատիվ համերաշխությունից ելնելով են հայտնվել այդ ցուցակում. «Բայց ունենք այն, ինչ ունենք։ Իրենց որոշումն է, թե իրենց անունն ում անվան կողքին կարող է հայտնվել»։

Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանին, որը Ռուսաստանի իշխանությունների, անձամբ Պուտինի թիվ մեկ պրոպագանդիստներից է, մեր զրուցակիցն ասաց. «Այնուամենայնիվ, ռուսական իշխանության ինչ-որ մասի հորդորով է դա արել կամ առնվազն՝ չառարկելու պայմաններում։ Սա պարզապես փորձ է Հայաստանի իշխանությունների վրա բարոյական ճնշում գործադրելու, նաև՝ Հայաստանի իրավապահ մարմինների, Հայաստանի դատական մարմինների վրա՝ փորձելով գործընթացն ուղղորդել իրենց ցանկալի ուղղությամբ։ Ես բազմիցս տարբեր առիթներով ասել եմ՝ մեր իշխանության և Մոսկվայի իշխանության արյան խմբերն անհամատեղելի են, և առաջին իսկ հնարավորության դեպքում Մոսկվան դրա մասին մեզ հիշեցնելու է, ու սա այդ ազդակներից մեկն է։ Դա ունի շատ պարզ պատճառներ՝ Հայաստանում և Ռուսաստանում նստում են միանգամայն հակառակ բաների համար։ Հայաստանում բանտ են նստում կոռուպցիայի համար, իսկ Ռուսաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Հայաստանում կոռուպցիան դիտարկվում է որպես չարիք, իսկ Ռուսաստանում՝ կառավարման եղանակ։ Կոռուպցիան հանեք՝ Ռուսաստանը կփլվի»։

Մեր այն դիտարկմանը, թե օրերս Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան խոսում էր հայ-ռուսական հարաբերություններում դրական դինամիկայի մասին, Մեհրաբյանն արձագանքեց. «Դիվանագետը պետք է երկու անգամ մտածի՝ ոչինչ չասելուց առաջ, դիվանագետը խոսում է ոչ այնքան նրա համար, որպեսզի արտահայտի իր իրական մտքերը, այլ դրանք թաքցնի։ Ամեն դեպքում մենք հասկանում ենք՝ Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ նման բաներ տեղի են ունենում առանց իշխանության գոնե մի սեգմենտի համաձայնության։ Բացի այդ՝ մենք հիանալի հասկանում ենք, որ եթե Ռուսաստանի իշխանությունները նման ցանկություն չունենային, այդ «մշակույթի գործիչները» նույնիսկ չէին էլ զկռտա»։

Կինոռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ սա ախտորոշում է. «Լավագույն մեկնաբանությունն է, որը չի պահանջում այլ մեկնաբանություններ։ Քոչարյանի անվան կողքին կանգնում են Մարգարիտա Սիմոնյանի ու մնացած սրիկաների անունները։ Դա լավագույն մեկնաբանությունն է և յուրահատուկ դիահերձում, դիմակազերծում։ Մարդիկ, ովքեր դավաճանել են Հայաստանը բազմաթիվ անգամներ, որոնք դրա համար փող են ստանում, շատ տրամաբանական է, որ հենց այդ ստահակներն են պաշտպանում Երևանում իրենց գլխավոր գործակալին։ Ես շնորհավորում եմ նրան, որ այդքան անկեղծ ու հակիրճ բնորոշում եղավ իր իրական դերի վերաբերյալ»։

Ըստ Խզմալյանի՝ Ռուսաստանը սխալ է կատարում. «Եթե առաջվա նման փողը, կեղծիքը ուղղեին մի կետին՝ գուցե ավելի հաջողակ լինեին։ Բայց իրենք միաժամանակ մի քանի թեկնածուներ են պահում ու փոշիացնում իրենց ռեսուրսը։ Քոչարյանից բացի՝ մի ամբողջ ցուցակ է առաջանում, որտեղ կան Վանեցյանը, Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Արա Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը։ Իրենք իրենց ջանքերը փոշիացնում են, ու դա հույս է ներշնչում, որ իրենք չեն հաջողի, հերթական անգամ կպարտվեն։ Ու դա մեզ ժամանակ շահելու հնարավորություն է տալիս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում