Հայաստանի կառավարությունն այսօր միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ:
«Որպես Հանրային խորհրդի նախագահ՝ առաջին պաշտոնական հարցազրույցն եմ տալիս։ Շնորհակալ եմ այս հրավերի համար և հուսով եմ, որ առաջիկայում էլ մեր համագործակցությունն այնքան բեղմնավոր ու արդյունավետ կլինի, որքան նախկինում ունեցել ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
«Չեզոքության թեզի կողմնակիցները, կամ շրջանառության մեջ դնողները Հանրային խորհրդի գործունեության հետ կապված ինչ-որ մի բան կարդացել են, որտեղ նշվում է, որ Հանրային խորհուրդը և նրա անդամները հանդես են գալիս որպես կամուրջ։ Խոսքն այս դեպքերի մասին է։ Եթե ուշադիր հետևեք այս տարվա փետրվարից մինչ այժմ Հանրային խորհրդում իմ կողմից բարձրացված հարցերին, ապա կնկատեք, որ ինքս եմ եղել քաղաքական չեզոքություն պահանջող անդամներից մեկը, որովհետև իմ գործընկերներից շատերի վարքագծում նկատել եմ տարրեր, որոնք ամբողջությամբ կարելի էր անվանել քաղաքական գործունեություն, բայց ոչ երբեք փորձագիտական գործունեություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։