«Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է, մենք մերժել ենք Ադրբեջանի առաջարկած «բոլորը բոլորի դիմաց» թեզը և հստակ ասում ենք, որ եթե լինի փոխանակում, մենք կողմ ենք: Այդ փոխանակումը պետք է լինի համարժեք: Եթե խոսքը գնում է Արցախի Հանրապետությունում մարդասպանության հոդվածով դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիների մասին, դրա հետ կապված մեր դիրքորոշումն արտահայտել է նաև վարչապետը՝ նշելով, որ Ադրբեջանի համար մենք նոր սաֆարովներ չենք ձևավորելու Ադրբեջանի համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Մարիա Զախարովայի մեկնաբանությանը, թե ՌԴ-ն ողջունում է Ադրբեջանում և Հայաստանում ձերբակալված քաղաքացիների փոխանակումը: