Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Ինչ են արել նրանք Ռոբերտ Քոչարյանին. հեղափոխության ակամա կոչը

Օրվա լրահոսը անխոս զբաղեցրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանն ուղղված մշակույթի, արվեստի գործիչների, շոու բիզնեսի աստղերի հայտարարությունը, ընդ որում՝ այդ թվում նաև Ռուսաստանից՝ հայկական ազգանուններով: Նրանք կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին՝ մինչ այդ հայտարարելով, որ չեն մտնում իրավական ընթացակարգերի մեջ և չեն տալիս գնահատական իրավական գործընթացին:

Հենց այդ իսկ պնդումն ինքնին բավականին տարօրինակ է դարձնում հայտարարությունը կամ դրա հեղինակների դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն, որ նրանք հայտարարում են, որ իրենց չի համոզում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու փաստարկը: Իհարկե, գուցե և չի համոզում, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հնարավոր չէ այդ փաստարկի իրավացիությունը գնահատել՝ չմտնելով իրավական մանրամասների մեջ և չգնահատելով գործի իրավական ընթացքը: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր գնահատել՝ արդյոք կալանքը իրավաչա՞փ է, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Մինչդեռ աստղերը և մշակույթի գործիչները մի կողմից՝ ասում են, թե չեն մտնում իրավական գնահատականի մեջ, մյուս կողմից՝ թե իրենց չի համոզում կալանքի հիմնավորումը:

Անկասկած, Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջելը, ազատության կոչ անելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է՝ անկախ այն բանից, թե ինչպես են այդ կոչերին վերաբերվում մյուս քաղաքացիները: Սակայն հատկանշական է, որ իրենց այդ «իրավունքը» իրացնելիս «աստղերը» փորձում են այսպես ասած՝ «թե՛ կույս մնալ, թե՛ հաճույք ստանալ»: Ընդ որում, հատկանշական է, որ արդեն իսկ կան հայտարարությունից առաջինը «հրաժարվողները», որոնցից մեկն, օրինակ, հայտարարել է, թե՝ եթե մարդն անմեղ է, պետք է ազատ արձակվի, եթե ոչ՝ պետք է պատժվի, հրաժարվելով ուղիղ պատասխանատվություն ստանձնել իր ստորագրած հայտարարության համար կամ հայտարարության տակ իր ստորագրության համար:

Իսկ այդ իրողությունը թերևս պետք է հատկանշական լինի հենց Ռոբերտ Քոչարյանի համար, թե ինչպես են նրա պաշտպանությամբ զբաղված «աստղերը» փորձում անել դա այդ պաշտպանության համար հնարավորինս քիչ պատասխանատվություն ստանձնելու, պատասխանատվությունը իրենց վրայից հնարավորինս հեռացնելու միջոցով: Դժվար է ասել՝ գուցե Ռոբերտ Քոչարյանին դա բավարարում է, գուցե նա կարծում է, որ ավելին ստանալը ուղղակի անհնար է, նույնիսկ մարդկանցից, որոնք նախկինում գործնականում եղել են հենց իշխող «էլիտայի», այսպես ասած, «կորպորատիվ խնամքի» ներքո և հեղափոխությունից հետո զգալիորեն զրկվել դրանից, դրա անհրաժեշտությունից:

Իհարկե պետք չէ բացառել և այն, որ հենց այդ նախկին, այսպես ասած, պարտավորությունների շրջանակն է նաև ստիպել միանալ երկրորդ նախագահի ազատ արձակման մասին հայտարարությանը: Որովհետև ի վերջո՝ նաև հարց է առաջանում, թե ինչ են արել այդ գործիչները Ռոբերտ Քոչարյանին, որ ստիպված են ներկայումս անել մի քայլ, որը նրանց համար, մեղմ ասած, հանրային վրդովմունքի մեծ ռիսկ է և թերևս ոչնչով չարդարացված ռիսկ, որից անգամ Ռոբերտ Քոչարյանի շահը չի կարող նշմարվել: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն է գուցե նրանց համար ժամանակին շատ բան արել և գուցե անում մինչև հիմա:

Բոլոր դեպքերում իրավիճակն անշուշտ հերթական անգամ բնորոշում է Հայաստանում հանրային շերտերի և հարաբերությունների արժեհամակարգային այն արատները, որոնք մեծ հաշվով եղել են տարիների ընթացքում Հայաստանում հեղափոխական փոփոխության անհրաժեշտություն հասունացնող առանցքային գործոններից մեկը: Եվ «աստղերն» իրենց հայտարարությամբ մեծ հաշվով ընդամենը կամա թե ակամա վերահաստատում են Հայաստանում արժեհամակարգային հեղափոխության կենսականությունը, և նրանց կոչը առերևույթ վերաբերելով Ռոբերտ Քոչարյանի ազատությանը՝ խորքային, տողատակային առումով իրականում արժեհամակարգային հեղափոխության ակամա կոչ է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում