Tuesday, 28 07 2026
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Ապազգային մտածելակերպ է, որ սփյուռքահայերը իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքին կյանքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

– Կառուցվածքային փոփոխություններից և Ձեր նշանակումից հետո բավականին ժամանակ է անցել, ի՞նչ է փոխվել Սփյուռքի հետ աշխատանքում:

– Անցել է վեց ամիս, որը բավականին երկար ժամանակ է, բայց միևնույն ժամանակ շատ կարճ ժամանակ է, եթե հաշվի առնենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մոտ 100 տարվա պատմությունը: Ի՞նչ է փոխվել. փոխվել է աշխատանքի տրամաբանությունը, մենք ունենք հստակ տեսլական, թե որտեղ պետք է լինենք մեկ տարի հետո, հինգ, տասը տարի հետո: Իհարկե, տեսլական ունենալը և այդ ամենը քայլերի միջոցով իրականություն դարձնելը տարբեր բաներ են, և որպեսզի հասնենք Հայաստան-Սփյուռք իդեալական հարաբերություններին, շատ աշխատանք է պահանջվում, որովհետև այն վնասը, որ հասցվել է այդ հարաբերություններին և այն անջրպետը, որ ստեղծվել է, խորքային է և երկար պատմություն ունի:

– Ձեր աշխատակազմի ձևավորումն ավարտվա՞ծ է:

– Դեռևս ավարտված չէ, մենք դեկտեմբերի երկրորդ կեսին կհայտարարենք նոր կառուցվածքի մասին, և ձևավորումը կլինի վերջնական:

– Սփյուռքահայի համար արդեն տեսանելի՞ է տարբերությունը, մի ժամանակ նա շփվում էր Սփյուռքի նախարարության հետ, իսկ հիմա այլ կառույցի հետ:

– Սփյուռքահայի համար, անկեղծ ասեմ, տեսանելի չէ այդ տարբերությունը, որովհետև մենք լոզունգային աշխատանքի մակարդակից դեռևս չենք անցել գործնական մակարդակի, մենք ասելով՝ նկատի ունեմ կառավարությանը: Անհրաժեշտ եմ համարում և ակնկալում եմ, որ առաջիկա ամիսներին և տարվա ընթացքում կսկսենք բովանդակային քայլերի դիմել, որով կկարողանանք Սփյուռքին հաղորդել մեր տրամադրվածության ամբողջ էությունը, այսինքն՝ այն փաստը, որ հարաբերությունների տրամաբանությունը լիովին փոխվել է:

– Դուք այցելել էիք Սփյուռքի համայնքներ, ձեր շփումների արդյունքում հնարավոր եղե՞լ է հասկանալ՝ ավելի իրատեսական է կանխել արտագա՞ղթը, թե՞ նպաստել ներգաղթին:

– Իրականում մեկը մյուսի հետ կապված է: Հիմա տեղի է ունենում ներգաղթի մի տեսակ, որը պայմանավորված է Հայաստանի նկատմամբ վստահության աճով, և նրանք մարդիկ են, ովքեր կայացած են, ինքնաբավ են և պետությունից որևէ ակնկալիք չունեն, գալիս են այն մտայնությամբ, որ այստեղ էլ են հաջողելու, ինչպես որ այն երկրում, որտեղից գալիս են: Սա փոքր զանգված է և ներառում է այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի փոփոխություններին և վստահ են, որ այստեղ ոչ միայն իրենք աշխատանք կունենան, այլ նաև ուրիշներին էլ կարող են աշխատանքով ապահովել:

Բայց եթե խոսքը մեծ զանգվածով հայրենադարձության մասին է, ապա դա ուղղակիորեն կապված է մեկնողների հետ: Եթե մենք արտագաղթի դրդապատճառները վերացնենք, դա հնարավորություն կստեղծի նրանց վերադարձի համար:

– Ինչո՞վ է հեշտացել սփյուռքահայերի տնտեսական գործունեությունը Հայաստանում:

– Միանշանակ Հայաստանում սփյուռքահայն այլևս չի առնչվում կոռուպցիոն մեխանիզմների հետ: Վարչապետը այս մասին խոսել է, և սա իրականություն է: Կոռուպցիա չկա, այդ իմաստով որևէ մեկը չի խանգարելու, սակայն մենք ունենք վատ վարչարարության խնդիր, որը շարունակվում է: Վարչապետը այս մասին էլ է անկեղծորեն խոսել, որ մենք այսօր ունենք հակահեղափոխություն. ցավոք բյուրոկրատիան աշխատում է պետության դեմ: Սա իրականություն է, և այն չէր կարող չդրսևորվել նաև սփյուռքահայ ներդրողների դեպքում… Մեր աշխատակազմի վերջնական ձևավորման խնդիրներից մեկն այն էր, որ աշխատանքի ընթացքում հասկացանք, որ այն կառուցվածքը, որը նախատեսել էինք, ճիշտ չէ, այնտեղ, օրինակ, չկա տնտեսական ներդրողների խնդիրների լուծման համար մի բաժանմունք, ժամանակը ցույց տվեց, որ դա անհրաժեշտություն է, որովհետև Սփյուռքից գալիս են մարդիկ և բախվում են ոչ թե կոռուպցիոն գործընթացների, այլ վատ վարչարարության, հարց չլուծելու, որոշումներ չկայացնելու չարորակ երևույթի հետ… Դա շատ վանող և վնասարար երևույթ է: Եթե մենք ուզում ենք լուրջ ներդրումներ ապահովել և գլոբալ իմաստով մեծացնել վստահությունը ՀՀ-ի նկատմամբ, մենք չենք կարող թույլատրել, որ մարդիկ դժգոհ հեռանան Հայաստանից վատ վարչարարության պատճառով և իրենց գործընկերներին, որոնք պոտենցիալ ներդրողներ կամ ներգաղթողներ են, ասեն, որ Հայաստանում վատ է, դժվար է, մի՛ ներդրեք: Այս վտանգը զգալով է, որ մենք լծվել ենք այս աշխատանքին:

– Երբևէ մտածե՞լ եք, որ սփյուռքահայերը իրավունք ունեն նաև Հայաստանի ներքին կյանքին մասնակցելու:

– Այո, մտածել եմ՝ հենց Սփյուռքից լինելով: Գիտեք, այդ քննադատությունը երբեք չեմ ընդունել, դա հակաազգային, ապազգային մտածելակերպ է, որ սփյուռքահայերը իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքին կյանքին: Այսինքն՝ դրսում բնակվող, Հայաստանի բնակչությունից երկու-երեք անգամ ավելի հայության մի մեծ զանգվածին ասում եք՝ Հայաստանին լավ օգնե՛ք, ձեր ռեսուրսները կենտրոնացրե՛ք Հայաստանի վրա, ոչ թե ձեր համայնքային պահանջների վրա, բայց Հայաստանի մասին չխոսեք, ձայններդ կտրեք, նստեք տեղներդ: Չի լինի այդպես: Երկրորդ՝ Սփյուռքը բաղկացած է մարդկանցից, որոնք վատ պայմաններից դրդված դուրս են եկել Հայաստանից, նրանց թիվն արդեն միլիոնից անցել է, այդ մարդկանց ասել՝ ձայն մի՛ հանեք, մի՛ խոսեք Հայաստանի մասին, ճիշտ չէ: Ի՞նչ է շահում նման մտայնությունից կամ նման քաղաքականությունից Հայաստանը, ոչինչ, բացի նրանից, որ ավելի է օտարացնում իր հայրենակիցներին:

– Երևի այդ շերտը ամենամեծն է, որոնք Հայաստանից նեղացած են և այդ մասին չեն էլ արտահայտվում, բայց ներքուստ այդ զգացումը կա այդ մարդկանց մոտ:

– Իհարկե: Ես այդ առումով բացառություն էի, որ ԱՄՆ-ում որպես պաշտոնյա բացեիբաց քննադատաբար էի արտահայտվում Հայաստանի մասին, և շատ հաճախ Հայաստանի հանրապետական խմբավորումը «ձայնդ կտրի, տեղդ նստի» տրամաբանության մեջ էր ինձ հետ խոսում, իսկ ես սխալ բան չէի ասում, հեղափոխությունը ցույց տվեց, որ իրենք իրոք այդպիսին էին, ինչն էլ բերեց հեղափոխության: Եթե հայը դրսում է բնակվում, դա չի նշանակում, որ նա սխալ է, ցանկացած քննադատություն պետք է իր արժեքն ունենա: Իսկ այսօր Սփյուռքում հայկական մեծ ներուժ կա, մենք պետք է կա՛մ նրանց ներգրավենք բոլոր գործընթացներին՝ ներառյալ քաղաքական, կա՛մ իրենցից որևէ ակնկալիք չպետք է ունենանք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում