Բրիտանիայի կառավարության առաջնահերթությունը Մեծ Բրիտանիայի դուրս գալն է Եվրամիությունից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը՝ հայտարարել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խորհրդարանի բացման ժամանակ: Այդ մասին հայտնում է BBC- ն:
Թագուհին խորհրդարանին ուղղված դիմումում նշել է, որ Brexit-ի իրականացումը մինչև հունվարի 31-ը առաջնային է: Նա հայտարարել է կառավարության օրակարգի 30 կետեր, որոնցից 7-ը նվիրված են Եվրամիությունից դուրս գալուն:
Brexit-ի իրագործման դրույթները ազդում են առևտրի, միգրացիայի, ֆինանսական համակարգի և միջազգային իրավունքի վրա: