Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա

ՀՀ վարչապետը մեկնում է Սանկտ Պետերբուրգ. կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա մասնակցելու է ԱՊՀ երկրների ու ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների տարեվերջյան ժողովին, որը կարող է պատմական դառնալ: Բանն այն է, որ դեկտեմբերի 20-ին Ռուսաստանն ու Բելառուսը կարող են հայտարարել խորացված ինտեգրացիայի, այլ խոսքով՝ միավորման մասին: Ռուսաստանում ու Բելառուսում իշխանության անարյուն այս փոխանցման մասին վաղուց էր խոսվում…

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը:

Հայաստանի համար ի՞նչ կարող է փոխել այս հավանական տանդեմը: Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ խորացված ինտեգրացիայի մասին հայտարարելը և այդ երկրների միավորման գաղափարը ամենևին նույն բանը չեն. «Դեկտեմբերի 7-ի հանդիպմանը Լուկաշենկոն և Բելառուսի քաղաքացիները ցույց տվեցին, որ Ռուսաստանի կողմից կլանվելու ցանկություն չունեն և նույնիսկ դիմադրելու են, եթե գործը հասնի պարտադրանքի: Իհարկե Ռուսաստանը չի հրաժարվել նեոկայսերական իր նկրտումներից…»:

«Բելառուսը մի քանի շաբաթ առաջ Չինաստանից կես միլիոնի վարկ է վերցրել և հիմա, ենթադրում եմ, որ փորձում է համակշռել Ռուսաստանից կախվածությունը: Բելառուսը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով շատ վաղուց խոր և ճգնաժամային կախվածության մեջ է Ռուսաստանից,- նշեց Գոռ Մադոյանը: Եվ հիմա այդ երկրների խորացված ինտեգրացիան Հայաստանի համար խորքային խնդիրներ չի առաջացնի և արտաքին քաղաքականության առումով հավելյալ ծանր բեռ չի դառնա»:

Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ Լուկաշենկոյի խնդիրն այն է, որ նա պատրաստ չէ վերակազմավորել իր երկրի տնտեսությունը, դնել պրոգրեսիվ հիմքերի վրա և պատրաստ չէ գնալ ռեֆորմների: Պատգամավորի խոսքով՝ խորացաված ինտեգրացիան Բելառուսի համար այն գինն է, որ նա պետք է վճարեր Ռուսաստանի հետ 20 տարի առաջ կնքված համաձայնագրի դիմաց, որով նախատեսվում են ՌԴ կողմից արտոնություններ և օգնություն:

Որպես ԱՊՀ անդամ երկրի ղեկավար, Սանկտ Պետերբուրգում կայանալիք հավաքին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման հնարավորության մասին որևէ բան ազդարարված չէ:  Անուշ Բեղլոյանի խոսքով՝ Փաշինյանի և Ալիևի միջև հնարավոր են իրավիճակային, ոչ պաշտոնական շփումներ: «Ադրբեջանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, սևեռված են ներքին խնդիրների վրա… Այս պահին Ալիևների ընտանիքը զբաղված է նոր բուրգ կառուցելով»,- նշեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում